Յուրա Մովսիսյանի դաշտ դուրս գալուց հետո երկրպագուներն այրել են Թուրքիայի դրոշը
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ «Սպարտակի» երկրպագուներն այրում են Թուրքիայի դրոշները։
Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում կայացել է «Սպարտակ» – «Կռիլյա Սովետով» հանդիպումը, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը:
Երկրպագուները սկսել են այրել Թուրքիայի դրոշները 60-րդ րոպեից հետո, երբ փոխարինման է դուրս եկել «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: