Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Քաղաքականություն

Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի առաքելությունը պարզ է

30 տարի փայփայված և շենացված Արցախը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հանձնվեց Ադրբեջանին. սա իրենց ազգությամբ հայ համարող ամեն մեկի համար կրկնակի ցավ է, որովհետև Ադրբեջանին հանձնվեց ազատգրված Արցախը։

Այսօր թշնամի պետության դրոշը ծածանվում է ազատագրված Շուշիում, որի համար մի ամբողջ Եռաբլուր գոյացավ։ Բարոյականության ու հայրենասիրության նշույլ ունեցող ամեն մի հայի համար սա ցավ է՝ մրմուռի աստիճան, իսկ բարոյականություն ունեցող պաշտոնյայի ու քաղաքական գործչի համար՝ քաղաքական մահ։

Այդպես է եղել աշխարհում կապիտուլյացիա ստորագրած պետությունների ղեկավարների հետ՝ նրանք քաղաքականապես մահացել են, դարձել ոչնչություն, մերժվել այդ նույն հասարակության կողմից, իսկ Հայաստանի դեպքում, ինչպես շատուշատ հարցերում, այս օրինաչափությունը չգործեց։

Հայաստանի վարչապետը Արցախի ազատագրված տարածքները հանձնում է Ադրբեջանին ու շարունակում է այդքանից հետո պաշտոնավարել։ Իհարկե, հողերը հանձնելուց հետո մեկ-երկու օր անցկացրեց տարատեսակ բունկերներում, հարբեց, բայց միևնույնն է, կարողացավ երես ունենալ ու մտնել կառավարության շենք ու աշխատել այնպես, ինչպես մինչև սեպտեբերի 27-ն էր աշխատում, կարծես ոչինչ չի եղել, կարծես հանձնվող տարածքնեը ողողված չեն ավելի քան 5000 զինվորի արյամբ, կարծես հազարավորները չեն անդամահատվել ու հաշմանդամ դարձել ու այդ ամենը շնորհիվ մեկ մարդու ապիկարության։

Բանը հասել է նրան, որ արցախցիները ադրբեջանական զորքի ծաղրանքի ու սադրանքների ներքո են դատարկում իրենց հայրենի օջախները, բանը հասել է նրան, որ գյուղապետ են ադրբեջանցիք առևանգում ու ետ բերում։

Սա ցույց է տալիս մեկ բան՝ Հայաստանում այլևս չկա իշխանություն, Արցախում ևս Արայիկ Հարությունյանը զրկված է իշխանությունը վարելու ունակությունից ու ազատագրված տարածքներում 30 տարի ապրող մարդիկ հիմա իրենց հույսը պետք է դնեն կամ սեփական ուժեի կամ ռուս խաղաղապահների վրա։

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, ով կտրված է իրականությունից և շարունակում է չգիտակցել, որ ինքն էլ իշխանություն չունի, շարունակում է ուժի ցուցադրումը։

Այսօր իր ուժը ցուցադրեց հանդիպելով մի քանի գործարարի։ Չենք ցանկանում քննարկել հարցը, թե Խաչատուր Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանն այդ ինչ հրատապ ներդրումների ծրագրով էին եկել կառավարություն, պարզից էլ պարզ էր, որ նրանց հանդիպումը Փաշինյանի հետ ուներ ընդամենը քաղաքական ենթատեքստ։

Վարչապետը փորձում է ցույց տալ, որ ունի այս գործարարների աջակցությունը, որ այս երկրում դեռ կան մադիկ, որոնք իր հետ կարող են նույն սեղանի շուրջ նստել ու բան պլանավորել։

Փաշինյան Նիկոլի հույսը մնացել են Խաչատուր Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանը, որոնց միջոցով փորձում է նաև տնտեսական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկրում իր իշխանությունը քարշ տալ։

Հավանաբար այս գործարարները կստանձնեն հաջորդ ամիս կենսաթոշակ ու աշխատավարձ վճարելու պետության պարտավորությունը, ինչը կօգնի Փաշինյանին մի փոքր ձգել իր իշխանությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին այդ իշխանությունը ձգելուն նպաստեց Համահայկական հիմնադրամը, երբ հիմնադրամին փոխանցված փողերից փոխանցեց կառավարությանը։

NewsPress.am