Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Քաղաքականություն

Նիկոլի ու նիկոլիզմի մասին. Արփինե Հովհաննիսյան

ԱՅՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ դավաճանը Ալիեւի կազմած թուղթը այնքան արագ է ստորագրել, որ անգամ նեղություն չի տվել քարտեզին նայել ու տեսնել, որ գյուղն է անցնում թշնամուն, իսկ որը՝ ոչ։ Դրա համար մարդիկ հանկարծակի են իմանում, որ իրենք պիտի գաղթի ճանապարհը բռնեն։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը:

«ԱՅՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ դավաճանը ամբողջ 44 օրվա ընթացքում ՄԱՐԴՈՒ մասին չի մտածել, լինի այդ մարդը գերի, վիրավոր, զոհ թե տեղահանվող խաղաղ բնակիչ։

Ենթադրում եմ՝ մտածել է այնպես անի, որ Ադրբեջանի ժողովրդի համար ամբողջությամբ ընդունելի լուծում լինի։

ԱՅՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ երբ դավաճանն ասում է վերադարձ նախկինին չի լինի, նկատի ունի էլ երբեք նախկինի պես անվտանգ ու հանգիստ չի լինի։ Էլ երբեք հաղթանակած չենք զգա։ էլ տնտեսական աճ չի լինի։ Ասեմ ավելին՝ ինքն իր մնալով ամեն ինչ անում է, որ այդպես էլ լինի։ Ինքը հայ ժողովրդից վրեժ է լուծում։

Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք։ Պետություն չկա։ Պետությունը չի զբաղվում այդ մարդկանց հարցերով։ Պետությունը հիմա ապահովում է դավաճան ցեղի ( տիկին վարչապետ, ամուսին, եւ մնացած դավաճաններ) պաշտպանությունը։

ԱյՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ այդ մարդիկ գերի կարող էին չլինել ու անմարդկային տանջանքների միջով չանցնել, եթե ստահակները շուտ դադարեցնեին պատերազմը։ Ուրեմն՝ 3-րդ օրվանից դավաճանը զորքը չի համալրել ու բոլորին տարել է մահվան։ Միտքը, որ փրկել է կյանքեր, լկտի սուտ է։ 410 կմ-անոց նոր սահման կա ու ավելի վտանգավոր։ Երեխեքը էդտեղ են ծառայելու։ Իսկ դադարել է պատերազմը, որովհետեւ Շուշին արդեն ՀԱՆՁՆԵԼ էր։ Պլանը կատարված էր։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ այս ամենը կարող էր չլինել։

ԴԱԺԱՆ իրականությունն այն է, որ սատարելով դավաճանին կամ լուռ համակերպվելով կիսում ես իր արածի պատասխանատվությունը։ Ոչ մի բան ու ոչինչ չի կարող արդարացնել այն ինչ կատարվել է։

նիկոլի ՍՏԵՂԾԱԾ իրականությունը բոլորի դուռն է թակելու՝ ով էլ լինի։ Մեկի դուռը թակելու է կորցրած աշխատանքի, մյուսինը՝ կորցրած բիզնեսի, երրորդինը՝ արտագաղթի տեսքով։ Բայց բոլորի դուռը թակելու է գլուխը հանգիստ բարձին դնել չկարողանալու տեսքով։

ՍՊԱՍՎԵԼԻՔ իրականությունն այն է, որ նիկոլը ու նիկոլիզմը գնալու են։ Հետհաշվարկը սկսվել է։ Շուտով։

Իրենից հետո պիտի փոխվի իրականությունը։ Մենք միասին ենք կառուցելու իրական Հայաստանը։ Որ ապրենք։ Որ ներենք։ Որ ժպտանք։ Որ վաղվա Հայաստանում ապրենք, այլ ոչ երեկվա Հայաստանի մասին երազենք»,- գրել է նա։