Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ Զաքարյան
Վազող տողեր

«Իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի, նա արել է այն, ինչ պարտավոր էր անել». Շուշիում մահացած, երեք տանկ խոցած Նարեկ Բադալյանի հայր

«Իմ տղան արել է այն, ինչ պարտավոր էր անել: Ցանկացած հայ տղամարդ պարտավոր է պահել մեր հայրենիքը, կանանց, էրեխեքի կյանքը: Ինքը պարտավոր էր դա անել, իրավունք չուներ հակառակն անելու»,- Aravot.am-ի հետ զրույցում, վիշտը հազիվ զսպելով, ասաց Շուշիում մահացած Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը:

Նարեկ Բադալյանը ծնվել է 2001-ին՝ Էջմիածնի Ծաղկալանջ գյուղում: Սկզբում ծառայել է Գյումրիում, այնուհետև սերժանտ Նարեկ Բադալյանը տեղափոխվել է Արցախ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում: Նարեկը խոցել է երեք տանկ: Վերջին անգամ նոյեմբերի 7-ին՝ իր ծառայության 10-րդ ամսում, նա հեռախոսով խոսել է իր հորեղբոր տղայի և ընկերոջ հետ: Մինչև նոյեմբերի 16-ը ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Նարեկից: Այդ օրն են իմացել նրա մահվան մասին: Նարեկի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ իր ծնողների ամուսնության 20-րդ հոբելյանի օրը:

Արման Բադալյանն էլ է պատերազմի օրերին դիրքերում եղել: Ցանկացել է տղայի մոտ գնալ, բայց Նարեկը դեմ է եղել: Հայրը պատմեց. «Նարեկը չի թողել, ասել է՝ ինքը գա մոտս, ես իրեն պահե՞մ, թե ինձ: Մտածել է՝ ես պիտի խանգարեի իրեն, բայց ես հաստատ չէի խանգարի: Երնեկ ես գնայի իմ տղայի մոտ, քանի որ չէի թողնի փախնեի: Նարեկը Շուշիում՝ Քարինտակում է եղել, 70 հոգով են եղել, բոլորը փախել են, մնացել են 15 հոգով: Որդուս հետ անընդհատ կապի մեջ էի: Սկզբում ասաց՝ պա′պ, 15 հոգի ենք, հետո ասաց՝ պա′պ, 8 հոգի ենք:

Հարցրի՝ ընկերնե՞րդ են, ասաց՝ այո, ասացի՝ հանկարծ չթողնես, ասաց՝ պապ, էս ի՞նչ ես ասում: Դրանից հետո էլ ինձ հետ չի խոսել: Իր ընկերոջն է զանգել, հրաժեշտ տվել և մեկ էլ իր եղբորս տղային է զանգել, հրաժեշտ տվել»: Արմեն Բադալյանն այդ խոսակցությունից որոշ մանրամասներ հիշեց. «Եղբորս տղան ասել է՝ ախպեր կարո՞ղ ես դուրս գալ, ասել է՝ ցավդ տանեմ ո՞նց դուրս գամ, դեմն իրենք են, հետևն իրենք: Ու ի վերջո իմ տղան ինքնասպան է եղել: Ինքը եղբորս տղային ասել է, որ ոտքից վիրավոր է: Մեզ իրեն նորմալ վիճակում են բերել: Նարեկիս վզի վրա կրակոցի տեղ կա՝ միակ տեղը: Ես որ տեսա, ափիս մեջ պատկերացրի՝ ինչ է եղել: Իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի: Իմ տղան արել է այն, ինչ պիտի աներ: Ու ես պարծենում եմ իրենով»: Արման Բադալյանն ասաց՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն մի քանի օրից. բայց ինքը վստահ է, թե ինչպես է դեպքը եղել: Հայրն ասում է՝ մի մարդ չկա, որ Նարեկին չհարգի, չսիրի. «Ամբողջ գյուղը ցավ էր ապրում, պիտի իր հուղարկավորության օրը տեսնեինք… ոչ թե գյուղի մի երեխա է գնացել, այլ Նարեկն է գնացել:

Իրոք, բոլորի համար Նարեկ էր»:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: