Նիկոլը, հիստերիայի մեջ, զանգեց և ասաց` ես ուզում եմ տեսնել արյան գետեր, բոլորին սատկացրեք. Վանեցյանը` իջևանցի փայտահատների դեմ պայքարի մասին. VIDEO
Նիկոլ Փաշինյանը չի սիրում իր ժողովրդին։ Այս մասին վարչապետի հրաժարականը պահանջող հարնահավաքի ժամանակ հայտարարեց Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Որպես իր խոսքերի ապացույց, Վանեցյանը հիշեցրեց Իջևանում 1.5 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, երբ ԱԱԾ աշխատակիցները և Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով գնացել էին Իջևան` պայքարելու փայտ կրողների դեմ։
Վանեցյանը նկատեց, որ իր խոսքերը կարող է փաստել նաև այն ժամանակ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Վանեցյանը նկատում է, որ դեռ այն ժամանակ շատերն արդարացիորեն նկատեցին, թե ի՞նչ գործ ունի ԱԱԾ֊ն փայտահատության դեմ պայքարում։
«Ես ուզում եմ նաև իմ գործընկեր Օսիպայի թույլտվությամբ ձեզ ասել` Նիկոլը հիստերիայի մեջ ընկած զանգեց և ասաց` ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,-հայտարարեց Վանեցյանը: