Խաղաղ բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Արցախը «Ալիևի առաջ ծնկի բերած» Նիկոլ Փաշինյանը հեռանա. Նաիրա Զոհրաբյան
Մովսես Հակոբյանի բացահայտումները լիուլի բավարար են Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մեր ցույցերը լինելու են խաղաղ, հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանն ունեն ապագա, Նիկոլ Փաշինյանը վտանգում է Հայաստանի անվտանգությունը»,- ասաց նա։