Թող ասեն՝ ուր են մեր երեխեքը. անհետ կորած զինծառայողների ընտանիքների հավաքը. VIDEO
Էջմիածնում N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց ակցիա են իրականացնում նույն զորամասի անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները:
Նրանք ցանկանում են ստանալ բավարար պատասխաններ հոկտեմբերի 21-ին Կովսականի (Զանգելանի) հատվածում մարտական գործողությունների հետեւանքով նույն զորամասի՝ անհետ կորած զինծառայողների հարցի վերաբերյալ։
Հավաքվածները պահանջում էին բացել դուռը եւ իրենց պատասխան տալ, սակայն որեւէ մեկը չէր արձագանքում: Ի վերջո, հավաքվածներից մեկը հարվածելով բացեց պատուհանը, ներս մտավ: