Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը ազատվել է աշխատանքից
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները:
Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:
Կհանդիպենք»,- գրել է Ասատրյանը։
Նշենք, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սաշա Կատվալյանը ևս իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՜ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու պատճառով երկուշաբթի օրը՝ 23.11.2020 թ. ազատվելու է աշխատանքից։ Հայտնի միջադեպի հետ կապված հայցում ենք բոլորի ներողամտությունը»։