Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ Զաքարյան
Վազող տողեր

Ստեփանակերտում հադրութցիներն ընկած են դռնեդուռ, որ վարձով բնակարան ճարեն․ արցախցի պատգամավորը՝ իրավիճակի մասին. NEWS.am

Արցախցիները, ժամանելով Ստեփանակերտ, բազմաթիվ խնդիրների առջեւ են կանգնում, շատերը բնակության վայրի խնդիր ունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ստեփանակերտում աժիոտաժ է, բոլորը գալիս են Ստեփանակերտ, մեծ պրոբլեմների առջեւ են կանգնում։ Գյուղերից եկած մարդիկ կան, որոնք անգամ հագուստի խնդիր ունեն, հադրութցիները, օրինակ, ընկած են դռնեդուռ, որ վարձով բնակարան ճարեն։ Շատ տանտերեր խուսափում են վարձով տալու տները, նախկին փորձից են խուսափում, երբ մարդիկ եղան՝ մտան, էլ դուրս չեկան։ Հենց հիմա փորձում են դպրոցներ հարմարեցնել, հյուրանոցներում տեղավորել։ Քաոս է, երկարաժամկետ որեւէ լուծում այս պահին չկա, Ստեփանակերտն էլ կիսավեր վիճակում է, ինքն էլ խնդիր ունի։ Նույնիսկ շենք կար, որ վթարային էր, մարդկանցից բանալիները վերցրել էին, հիմա ասում են՝ հետ վեցրեք, գնացեք ապրեք։ Հարցնում ենք՝ այդ ինչպես, ասում են՝ դե ինչ անենք, տարբերակ չկա։ Անընդհատ հարցնում ենք՝ ինչպես եք պատկերացնում մոտ 2000 քմ կմ վրա այդքան մարդու տեղավորելը, ասում են՝ մի բան կանենք։ Նախագահը սիրուն գրում է՝ տարիների ընթացքում բոլորին ապահովելու ենք։ Ոնց պատերազմից առաջ անվտանգութան երաշխիք չէր տրվում, այդպես էլ՝ հիմա։ Քաոս է, որի վերջը չի երեւում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ քաղաքացիներից ոմանք էլ վերադառնում են Արցախ՝ իրենց ունեցվածքը տեղափոխելու Հայաստան։


Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը մի քանի օր է՝ փորձում է արտահերթ նստաշրջան հրավիրել, սակայն չի հաջողվում։

«Չենք կարողանում օրակարգը հաստատել տանք, քանի որ Սամվել Բաբայանի թիմը հրաժարվում է։ Գերադասում են նստել իրենց տներում, աշխատավարձ ստանալ»,- նշեց նա։

Ստեփանակերտում, պատգամավորի խոսքով, դեռեւս լիովին վերականգնված չեն ենթակառուցվածքները։

«Գազ չկա մեծ մասում, լույսը երկար անջատումներով է։ Ինտերնետը պահի տակ լինում է, չի լինում, նույնը նաեւ հեռախոսակապը։ Կոմունիկացիաների մեծ մասը վնասված է, վերանկանգնումը երկար է տեւում»,- նշեց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Ստեփանակերտ ժամանող դպրոցակններին այժմ գրանցում են՝ դպրոցներից գոնե մեկի աշխատանքը վերականգնելու համար։

«Մի դպրոցը փորձում են բացել մինչեւ 9-րդ դասարանցիների համար, մյուսը՝ ավագ դպրոց, առայժմ ցուցակագրում են երեխեքին, նաեւ ուսուցիչների, բայց նախարարը ինքը չկա։ Կրթության նախարարը տեղում չի, Երեւանում է»,- նշեց նա։