Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Քաղաքականություն

Սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում իրական կյանքում. Արթուր Թովմասյան

ԼՂՀ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում իրական կյանքում.

Անհնար է համակերպվել այն մտքի հետ, որ պարտվել ենք։ Այո, պարտվել ենք բոլորս, բացի ՆՐԱՆՑԻՑ... անվախ առյուծներ, լեռնային արծիվներ, անպատում , հզոր քաջեր, ամենազոր առասպելական էակներ...և դեռ ինչ՜եր ու ինչ՜եր կարելի է գրել ու փառաբանել Ձեզ, ՏՂԵ՜ՐՔ։


Իմ գլխում չի տեղավորվում այն, թե ինչպես ստացվեց, որ անպարտելի ոգու ու արիության տեր այս խիզախ երիտասարդները թիկունքից հարված ստացան Քրիստոնյա հայերից։ ՆՐԱՆՔ, ով ոգևորված ու ոգեշնչված արցախյան պատերազմների զինվորների և հերոսների սխրանքներով, հայրենիքի համար մեռնելու պատրաստակամություն հայտնեցին և առանց վարանելու մղվեցին ռազմի դաշտ՝ թուրքին ջարդելու։

Մեր անպարտելի հերոսների ազնիվ անունը վեհ պահելու համար, որոնց անասելի սխրանքները ցանկանում են զրպարտել Հայաստանի և Արցախի իշխանությունները, պարտավոր եմ մի քանի փաստեր ներկայացնել։

Հայաստանի և Արցախի զինված ուժերի ընդհանուր ներուժը մոտ հինգ անգամ զիջում է ադրբեջանի ընդհանուր ռազմական ներուժին: ադրբեջանցիները ռազմական գործողություններ սկսեցին երկու ուղղությամբ ՝ հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում: Նման գերազանցությամբ նրանք պատերազմի առաջին յոթ օրվա ընթացքում ՝հսկայական կորուստներ կրելով, կարողացան հաղթահարել ընդամենը մի քանի կիլոմետր: Հասկանալով, որ չեն կարողանա այսպես առաջ շարժվել, նրանք մեկ շաբաթ անց վերախմբավորեցին իրենց ուժերը ՝ կենտրոնանալով հարավ-արևելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ նրանց ուժերը 10-12 անգամ գերազանցում էին մեր ուժերին:
Անհնար է խոսել այս ցուցանիշների մասին և զսպել հուզմունքը։ Ունենալով այդպիսի գերազանցություն, նրանք մեկ ամսվա ընթացքում հաղթահարեցին 30-40 կմ։ Այնուհետև ճեղքեցին պաշտպանության բոլոր գծերը և մտան օպերատիվ տարածք, որտեղ շարունակեցին հանդիպել հայերի կատաղի դիմադրությանը:

Ունենալով նման գերազանցություն, թշնամին 3 օր գրավում էր Շուշին։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ կպահանջվեր նրանցից Ստեփանակերտը գրավելու համար։

Ես կարող եմ միայն մեկ բան ասել. մեր զորքերի հրամանատարական կազմի թե՛ օպերատիվ արվեստը, և թե՛ մարտավարական պատրաստվածությունը գերազանց է, քաջությունն՝ անասելի: Չնայած թշնամու հրեշավոր գերազանցությանը, մեր ՏՂԵՐՔԸ հրաշքներ գործեցին: Այլ բան չեմ կարող ասել:

Հայրենիք պաշտպանելը գիտակցություն է, իսկ ի՞նչ է հայրենիք դավաճանելը։ Խորամանկ դավերի մասին կարդացել ենք պատմավեպերում ու տեսել կինոներում, բայց
սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում իրական կյանքում»։