Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Վազող տողեր

Հիմա ուշքի գալու ժամանակն է, վերջին շանսը. Միքայել Մինասյանը՝ արցախցիներին

Արցախցիները սկզբում պետք է վերագտնեն իրենց հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից...
Արցախն ինձ միշտ է զարմացրել։ Զարմանում էի այնտեղ ապրող մարդկանցով, նրանց պրագմատիզմով ու հողին կպած լինելով՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Ու միշտ մտածում էի, որ արցախցու հաջողության և կենսունակության հիմքում իր արմատներին հավատարմությունն ու սերնդեսերունդ փոխանցված պատգամներին ականջալուր լինելն է։

Ցավոք, վերջին 2.5 տարում պարզվեց, որ «նիկոլիզմի» թույնը հասել է նաև Արցախ՝ արցախցիներին կտրելով իրականությունից, զրկելով դարերով կերտված բնազդներից և ջնջելով հիշողությունը։ Արցախը զարմանալիորեն ողջունեց «հեղափոխությունը և նիկոլիզմը»՝ համալրելով դրա վկաների աշխարհագրությունը Երևանից մինչև «գլենդելադոնիռոստով»։

Արդյունքում, ընդամենը 6 ամիս առաջ, հետևելով Նիկոլի ուղիղ «օրհնությանը», արցախցիների ճնշող մեծամասնությունն ընտրեց ծաղրածու և թալանչի Արայիկ Հարությունյանին, մի մեծ մասն էլ՝ իրենց երկրի նախագահի դեմ մահափորձի ու բազմաթիվ վայրագությունների հեղինակ Սամվել Բաբայանին և սորոսածին, բովանդակազուրկ Մասիս Մայիլյանին։ Եվ միայն չնչին տոկոս ձայն ստացան Նիկոլին ընդդիմացող, հող չհանձնող, դավաճանների հետ չգործակցող Վիտալի Բալասանյանն ու ՀՅԴ-ն։

Սա է իրականությունը։ Սա էր արցախցիների գիտակցված ընտրությունը։ Այս «հեղափոխական» հիմքով էլ Արցախը դիմավորեց 2020-ի պատերազմը։ Ու արցախցին պարտվեց նախ իր ընտրության, հետո նոր թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Որովհետև եթե Արցախի նախագահը լիներ ոչ թե ֆեյսբուքաբնակ կապիկ, այլ՝ երկրի ղեկավար, ապա կզբաղվեր պետություն կառավարելով ու պաշտպանելով։ Որովհետև պատերազմի 44 օրվա ընթացքում Արցախի ընտրված ղեկավարության հիմնական գործը Նիկոլի ստի կայսրության ծամածռվող խոսափողի դերն էր։ Արդյունքում արյունով պահված հայրենիքից զրկվեցինք։

Հիմա մի քանի հարց արցախցիներին.

Դուք թուրքի դեմ կռված, հաղթած ու դրանց գյուլի տակ ապրած ժողովուրդ եք, ինչո՞ւ ընտրեցիք սրանց։ Դուք այդ երեքից էլ զզվում էիք։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլն «օրհնեց» ու դուք մոռացաք ով ո՞վ էր։

Դուք գիտեիք ինչ է պատերազմը, գիտեիք, որ կա անվտանգության երեք երաշխավոր. ձե՛ր ղեկավարությունը, Հայաստանն ու Ռուսաստանը։ Թե Հայաստանի ղեկավարը ինչ էր մտածում Արցախի մասին, բազմիցս գրել է, ասել ու 2.5 տարի արել է։ Իր հետ ամեն ինչ պարզ էր։ Ինչո՞ւ ընտրեցիք այդ եռյակին, ես անկեղծ չեմ հասկանում։ Որովհետև դուք նրանց և՛ չէիք սիրում, և՛ գիտեիք, որ նրանք պրոբլեմ ունեն Ռուսաստանի հետ։

Լավ, ընտրեցիք կլոուն Արայիկին, բայց այդ ընթացքում ուղիղ, բաց տեքստով ձեզ ասում էին՝ Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը Ռուսաստանի՝ ձեր անվտանգության երաշխավոր երկրի համար անցանկալի են։ Ավելին, վերջին 30 տարվա մեջ նրանք միակ հայ գործող պաշտոնյաներն են, միակ երկուսը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ Ինչո՞ւ ընտրեցիք։

Եվ այսքանից հետո, երբ Նիկոլը միանձնյա, առանց առաջին հերթին ձեզ, ապա հայությանն անգամ տեղյակ պահելու ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարությունը, դրան հաջորդած 4 ամենակարևոր օրերին ձեր երկրի ղեկավարի միակ զբաղմունքը ֆեյսբուքում անընդմեջ հայտարարելն էր, թե ինքն է համոզել Նիկոլին, որ ստորագրի։

Կարծես դա իր կյանքի ամենակարևոր պատիվն է։ Զոհերով, վիրավորներով, անհետ կորածներով, փախստականներով զբաղվելու փոխարեն նա 4 ճակատագրական օր զբաղված է եղել միայն Նիկոլին քծնելով։

Ու հիմա, երբ տասնյակ հազարներով Երևանի հյուրանոցներում և Արցախում մնացել եք անտեր՝ մասնավոր բարերարների ու կազմակերպությունների հույսին, դուք դեռ լուռ եք։

Հադրութցիներ, դուք այլևս ոչինչ չունեք. ո՛չ հայրենիք, ո՛չ տուն, ո՛չ հող։ Դուք այս ողբերգությունը ձեր մաշկի վրա առաջին զգացողներն եք։ Լռում եք, որ ի՞նչ լինի։ Մարտունեցիներ, նույնը ձեզ է վերաբերում։

Ձեր ու մեր դժոխքը հայրենիքի կորստով, ցավոք, չի ավարտվում. այն դեռ նոր է սկսվում։ Այս դժոխքի մեղավորն ու պատասխանատուն ձեր երկիրը՝ մեր բոլորի աչքի լույս Արցախը, քանդած Արայիկն է՝ իր Նիկոլով։ Հանձնեցին երկիրը, զոհեցին տղերքին ու մեր հայրենիքը։

Հիմա ուշքի գալու ժամանակն է։ Վերջին շանսը։ Հիշե՛ք, որ առյուծներ եք, ոչ թե անօգնական ինչ-որ բան։ Բզկտե՛ք դավաճանությունն ու արայիկիզմը։ Մաքրե՛ք Արցախը տականքներից։ Միացե՛ք դավաճանների դեմ ցույցերին Հայաստանում։ Խոսե՛ք։

Պայքարեք։ Մի՛ լռեք։

Վերականգնե՛ք ձեր հիշողությունը և վերագտե՛ք ինքնապահպանման բնազդը։ Միայն այդ ժամանակ կսկսվի Արցախի փրկությունն ու վերածնունդը։

Հ.Գ. Հայերն Արցախում ապրել են հազարամյակներով։ Դուք ժառանգել եք այդ հողը ձեր պապերից, ազատագրել եք թուրքերից, բայց պարտվեցիք ինքներդ ձեզ՝ հետ տալով այդ հողերը թուրքերին։

Արթնացեք, որ հայրենիք մնա փոխանցելու ձեր երեխաներին։

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից