Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինի
Տնտեսություն

Հայաստանը կարիք ունի անվտանգային խնդիրներ լուծող, արտաքին եւ ներքին զարգացում իրականացնող առաջնորդության․ Մելքոնյան

Իշխող թիմը հասարակության ուշադրությունը անընդհատ նպակադրված շեղում էր արհեստական թեմաների վրա՝ պոպուլիստական հռետորաբանությամբ եւ կեղծ օրակարգերով զբաղեցնելով հանրային դիսկուրսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչու այսպես եղավ

Որն է հնարավոր «հետո»-ն

Դեռեւս նախորդ տարվանից /երբ դեռ չկար նույնիսկ համաճարակը/ արդեն իսկ զգալիորեն տեսանելի էր, որ իշխող քաղաքական թիմի եւ գործող կառավարության հիմնական օրակարգը երկրում բարեփոխումները եւ զարգացումը չէին, ժողովրդին տրված խոստումները կատարելը չէին, այլ հիմնականում ներքաղաքական գործընթացները, ֆինանսական-գույքային վերաբաշխումը, դատական համակարգի վերաձեւումը /իբր անկախացնելու նպատակով/ եւ զանազան այլ գործընթացներ։

Իշխող թիմը հասարակության ուշադրությունը անընդհատ նպակադրված շեղում էր արհեստական թեմաների վրա՝ պոպուլիստական հռետորաբանությամբ եւ կեղծ օրակարգերով զբաղեցնելով հանրային դիսկուրսը։ Դեռեւս այս տարվա ամռանը առիթ ունեցել եմ սրա մասին նշելու, որ իշխող քաղաքական ուժի կողմից հրամցվող օրակարգում զարգացմանն ուղղված գործընթաց չկա, ինչը հարցեր է առաջացնում եւ վտանգավոր է։

2018-ի իշխանափախությունից հետո երկրի կառավարման պետական համակարգում կատարվեցին քայլեր, որոնք շատ մեծ վնաս հասցրեցին երկրին՝ անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ, գրեթե բոլոր բարձր ղեկավար պաշտոններում անփորձ եւ տվյալ պաշտոններին չհամապատասխանող մարդկանց նշանակումներ, պետական համակարգում միջին օղակի մասնագիտական ներուժի քայքայում եւ այլն։ Այս քայլերն արվում էին նույնիսկ անվտանգային մարմիններում։

Ընդհանրապես, երկրում ընթացող գործընթացները ոչ բխում էին առկա խնդիրներից, ոչ էլ նույնիսկ իշխող թիմի տրված խոստումներից։ Այս իրավիճակը կարելի է երկար նկարագրել/պատկերել։

Պատահակա՞ն էր արդյոք նման գործընթացը։ Անփորձությու՞նն էր ադյոք դրա միակ բացատրությունը։ Առավել հավանական է, որ՝ ոչ։ Այս եւ բազմաթիվ այլ հարցեր դեռեւս կարիք ունեն հետաքննման եւ պարզաբանման։

Իրականում այս պատերազմում մեր պարտության հիմքը դրվել էր դեռեւս հենց այս քայլերով։

Համաճարակը խտացրեց գույները, արագացրեց գործընթացները եւ յուրահատուկ “ստրեսս-թեստ” դարձավ պետական համակարգի գործառնականության համար։ Պատկերը արդեն իսկ պարզ էր, երկիրն ուներ կառավարման խորը խնդիր։

Այս ընթացքում իշխող թիմը “տարօրինակ” զուգադիպությամբ իրականացնում էր շատերի համար անհասկանալի արտաքին քաղաքականություն։ Արցախի հիմնախնդրի մասով փաստորեն գեներացվեց փակուղային իրավիճակ /իրարամերժ հայտարարություններ, երկար տարիներ բանակցված փաթեթի մերժում եւ այլն/, վատացվեց արտաքին հարաբերությունները՝ գրեթե “ում հետ ոնց կստացվի” մոտեցմամբ։

Բազմաթիվ էին ահազանգումները որ այդպես չի կարելի, այդպես վտանգավոր է։ Արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերում շատ դեպքերում հանցավորության հասնող գործունեության կամ անգործության մասին զգուշացումները կամ անտեսվում էին կամ պատասխանվում վիրտուալ կեղծարարությամբ /ֆեյքերով/ եւ ներքաղաքական ճնշումներով։

Սակայն նույնիսկ ունենալով շատ վերլուծաբանների զգուշացումները եւ, ինչպես հետո պարզվեց, նաեւ պաշտոնական տեղեկատվություն՝ հասունացող պատերազմի մասին, իշխող թիմը վտանգներն ու համաճարակը թողած նույնիսկ մինչեւ վերջին օրերը զբաղված էին կրկին կեղծ օրակարգով եւ ժողովրդի ուշադրությունը շեղելով՝ սահմանադրական դատարանի “հարցով”։

Այս պարագայում արդեն իսկ բացատրելի է, որ թշնամին պետք է օգտվեր պահից, համախմբեր ուժերը եւ հարձակվեր։ Պատերազմ սկսելու որոշումը մեկ օրում չի ընդունվում։ Պատերազմ սկսողը դրանից առաջ գնահատում է դիմացինի վիճակը։ Այո, երկրում պառակտված հասարակություն եւ թուլացած պետական համակարգը դրդում է թշնամուն գործել։

Պատերազմը սկսելուց հետո հնարավոր ելքը խոհեմությունն էր ու խելացի լուծմամբ հնարավորինս շուտ ռազմական գործողությունների դադարեցումը, որի հարցում կրկին զարմանալի զուգադիպությամբ հանդիպեցինք մեր երկրի եւ ժողովրդի համար սխալ որոշումների։

Արդյունքում՝ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ հազարավոր մարդկային կյանքեր եւ խիստ խոցված Արցախ, կորցված տարածքներ, էապես սրված անվտանգային հարցեր եւ… այդ ամենով հանդերձ՝ Արցախի չկարգավորված կարգավիճակ։

Շատերը այս ամենի բացատրությունը հաճախ կապում են մեկ մարդու՝ գործող վարչապետի անձով եւ մոտեցումներով։ Անշուշտ խնդիրներն այդտեղ շատ-շատ են, եւ հիմնական պատասխանատուն հենց ինքն է։

Սակայն արդյոք այս ամենի բացատրությունը միայն այդ մեկ անձի սխալ կառավարումն է։ Արդյոք այդ մի անձը միայնակ, զուտ բացթողումների, ուղղակի չհասկանալու պատճառով եւ առանց ծրագրի կարողացավ ընդամենը 2.5 տարում պառակտել մեր ժողովրդին, երկիրը կանգնեցնել պատերազմի եւ կառավարման համակարգի այս աստիճան ձախողման պրոբլեմների առջեւ։

Փաստն այն է, որ Հայաստանում այս ընթացքում չի իրականացվել զարգացման ծրագիր. մեր երկիրը զբաղված էր շատ բաներով, բայց ոչ իր իսկ զարգացման հարցերով:

Այս իշխող խմբակը վաղուց պետք է հեռացած լիներ, հիմա՝ առավել եւս։ Ժողովուրդը չի կարող ունենալ պարտության հետ ասոցացվող առաջնորդ։ Հասարակության եւ ժողովրդի անընդհատ պառակտում հրահրողը Հայաստանում չի կարող ապահովել զարգացում։

Մեր երկրի համար այս անհաջողությունների շղթան պետք է կանգնեցվի’։ Հայաստանը նման ձեւով չի կարող շարունակել, մեր ժողովուրդը չպետք է լինի այսքան պառակտված։

Հայաստանը կարիք ունի ազգային արժեքների վրա հիմնված, երկրի եւ ժողովրդի շահերից բխող ՏԵԽՆՈԿՐԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, օ’ր առաջ։

Հայաստանը կարիք ունի անվտանգային խնդիրները լուծող, արտաքին եւ ներքին զարգացման օրակարգ իրականացնող, ժողովրդին միավորող եւ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ»։