21 հազարից ավելի ֆեյքեր հայհոյելու համար վարձատրել են. Նիկոլը ֆեյքերով պահել է երկիրը․ բողոքի ակցիա՝ ֆեյքերի ֆաբրիկայի դիմաց․ VIDEO
Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ նոյեմբերի 19-ին, ծաղկեպսակ է էին բերել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց:
Ակցիայի մասնակից «Անտիֆեյք հեղափոխության» նախաձեռնության ղեկավար Արսեն Նիկողոսյանն էլ ասաց, որ իրենց բերած ծաղկեպսակը նշանակում է, որ ֆեյքերի հուղարկավորումն արդեն արվել է. «Ես ձեզ կոչ եմ անում, եթե դուք մինչեւ ժամը 11-ը չհանգստացաք եւ շարունակեցիք վիրավորել ժողովրդին, մենք կհրապարակենք ձեր լուսանկարները: Մենք հստակ գիտենք՝ ովքեր են հայհոյում իշխանության ընդդիմախոսներին: Պարոն Փաշինյան, պարոն դավաճան, դուք սրանից հետո ոստիկանական պատերի հետեւից եք տեսնելու Հայաստանի Հանրապետությունը»:
Ակցիայի մասնակիցները ծաղկեպսակը, որի վրա գրված էր «Դավաճան Նիկոլին եւ իր ֆեյքերին՝ ժողովրդից» մոտեցրին, որ դնեն շենքի մոտ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին այն դնել մուտքի մոտ եւ փակել մուտքը: Ծաղկեպսակը դրվեց մի փոքր հեռու՝ ճաղերի մոտ: