ԿԸՀ–ն վերջապես ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքներըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս ժամանակից շուտ շնորհավորեց Նիկոլ ՓաշինյանինՆախնական տվյալների ամփոփումը չի ավարտվել. մշակվել է 1.437.612 քվեն, որի արդյունքում ՔՊ-ի ձայները իջել են 49.82 %. ԿԸՀ նախագահԳիշերային կլոունադան տեսան բոլորը... սպասենք. Մհեր Մկրտչյան
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Իոաննիսյան
Գործողները ունեն դրված խնդիր` ամեն գնով հաղթանակ հռչակել. Տիգրան ԱբրահամյանԳորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դիՎրաստանի վարչապետը ևս ժամանակից շուտ շնորհավորել է ՓաշինյանինՓաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Արման Թաթոյան«Սա հաղթած թիմի տեսք չի… Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել». Լևոն ԶուրաբյանԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքներըԵրևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավորԸնտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտեԿիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցինԸնտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի․ ՀԱԿ հայտարարությունԸնտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Վարչական ռեսուրսն օգտագործվում է աննախադեպ չափերով». Ավետիս ԱռաքելյանՄենք հաղթում ենք այս ընտրությունները, անպայման քվեարկեք․ Թաթոյանժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար․ ԻրավաբանԻ՞նչ անել, եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասումԴուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունըԳաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»Յուրաքանչյուր լրացուցիչ քվեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ. քաղաքագետ30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. փաստաբանՈր մարզն է ամենաակտիվն ընտրելՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ հարազատ մարդկանց հետԱհազանգ. «Բոյով» մականունով թաղային հեղինակությունը ահաբեկում է քաղաքացիներինԵս այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունը
Հասարակություն

Զինվորականների շորերով Փաշինյանի բեմադրած կապիտուլյացիոն հանրահավքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետության լեգիտիմության վերջին փշրանքները․ Թևանյան

Երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահավաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինյանից, որ նա մեր կյանքը փրկեց» նախադասությունը, այդ պահից սկսած մեռնում է պետությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։ Թեւանյանի գրառումը՝ ստորեւ․

«Ինչ աստիճանի պետք է եսակենտրոն լինես, ինչ աստիճանի ատես ղեկավարածդ պետությունը եւ ինչ աստիճանի մտածես կաշվիդ, աթոռիդ մասին, որ Հանրապետության հրապարակում կապիտուլյացիան փառաբանող խաժամուժ հավաքես։

Աշխարհի ո՞ր երկրում է հանրահավաք (թեկուզեւ մի քանի հարյուր հոգանոց) եղել՝ ի պաշտպանություն կապիտուլյացիայի ու պետությունը փլուզման տանող ղեկավարի։

Երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահավաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինյանից, որ նա մեր կյանքը փրկեց» նախադասությունը, այդ պահից սկսած մեռնում է պետությունը։ Ո՞նց կարող է զինվորականի հագուստով մարդը կապիտուլյացիան գովերգի եւ վախենա մահից։ Նույնիսկ եթե վախենում է, միեւնույն է դա չպետք է քարոզվի, քանզի զինվորականը երդվում է կյանքը տալ հանուն Հայրենիքի։

Լավ է, իհարկե, որ զինադադար է եղել (պատերազմը, պարտությունը Նիկոլի խղճի ու քաղաքական պատասխանատվության վրա է), բայց վատ է, որ պարտության փառաբանում է կազմակերպվում։

Շատերը դեռ չեն զգում, բայց մենք տանուլ ենք տվել ոչ թե Արցախի տարածքները, այլ կորցրել ենք հայկական երկրորդ պետությունը եւ գրեթե մահացու հարված ենք ստացել ամբողջ Հայաստանի մասով։

Մեր բանակը մինչեւ 2020թ․ սեպտեմբերի 27–ը ամենալեգիտիմ պետական կառույցն էր։ Պետական ինստիտուտներից հիմնականը, որի հանդեպ գրեթե կասկած չկար։ Հիմա այդ ինստիտուտը փլուզվել է եւ, ըստ այդմ, մեր պետության լեգիտիմության հիմքն է լրջագույն հարված ստացել։

Զինվորականների շորերով Փաշինյանի բեմադրած կապիտուլյացիոն հանրահավքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետության լեգիտիմության վերջին փշրանքները։ Նման ստորագույն արարք միայն նրա մտքով կարող էր անցնել»: