Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Վազող տողեր

Տեսա՞ք, որ երեկ հավաքված մարդկանց հետ միայն վարչապետը կարողացավ խոսել․ նրա գործոնը կայունացնող է․ Լենա Նազարյան

«Մենք հիմա չունենք Կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևաբար՝ մենք չեն մասնակցելու այդ նիստին»։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նշելով, որ ռազմական դրության վերաբերյալ նախագիծը խորհրդարան էր բերել կառավարությունը, և այն ընդունել են Կառավարության գնահատականով և որոշմամբ։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ նոյեմբերի 10-ից առաջ վարչապետին ավելի լավ առաջարկ է եղել հրադադարի, սակայն Փաշինյանը մերժել է, Լենա Նազարյանն ասաց․

«Ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածել է, որ Շուշիում կունենանք ռազմական հաջողություն, սակայն դա տեղի չի ունեցել, և այդ պահից սկսած հասկացել են, որ հնարավոր չէ ունենալ ռազմական հաջողություն, և այդ իրավիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու որևէ ռազմական խնդիր։ Եթե այն ժամանակ՝ հոկտեմբերի 19-20-ին, Հայաստանը և Արցախը համաձայնվեր, որպեսզի Շուշի վերադառնային փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- շեշտեց Լենա Նազարյանը։

Ինչ վերաբերվում է վարչապետի հրաժարականի պահանջներին, ապա Լենա Նազարյանը հայտնեց, որ այդ տարբերակն իրենց համար ընդունելի չէ. «Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը։

Տեսա՞ք, որ երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին մարդիկ՝ ի աջակցություն վարչապետի, և միայն վարչապետը կարող էր խոսել և խոսեց այդ մարդկանց հետ՝ հորդորեց գնալ տուն և չլարել վիճակը։ Չեմ պատկերացնում՝ որևէ մարդ, այլ ղեկավար կարող է կայունացնել վիճակը։ Նիկոլ Փաշինյանի գործոնն այս իրավիճակում ավելի շատ կայունացնող է, քան ապակայունացնող, ոչ, վարչապետի այլ թեկնածու չեմ պատկերացնում»,- եզրափակեց նա։