«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Վազող տողեր

733 մլն դրամ՝ հայտնի ՊՈԱԿ–ին Արցախի խնդրից հանրությանը շեղելու և հանրությանը պառակտելու համար․ մանրամասներ՝ ֆեյքային գրոհներից

Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և հողերը հանձնելու համաձայնագրի ստորագրումից հետո հանրությունն իր դժգոհությունը հայտնեց պատերազմի ողջ ընթացքում իրենց կեղծ և լավատեսական լուրերով սնելու, այդ կերպ բանակին թիկունքից հարվածելու իշխանությունների վարքագծի վերաբերյալ։ 

Արդյունքում հանրային պարսավանքի թիրախում հայտնվեց պատերազմական գործողությունների մասին հանրությանն իրազեկող թիվ մեկ պատասխանատուն՝ ՊՆ ներկայացուցիչ (նախկին) Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ ինֆորմացիոն տիրույթում նույն գործելաոճը որդեգրել էր նաև Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Այս մասին գրում է News.am-ը։

Աղբյուրի դիտարկմամբ, եթե պատերազմի առաջին օրերին ՊՈԱԿ–ը համակարգում և կամավորների միջոցով սոցիալական ցանցերում փորձում էր հակազդել ադրբեջանաթուրքական քարոզչությանը, ապա հոկտեմբերի սկզբից այն լծվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR–ին։

Մասնավորապես սոցիալական ցանցերում մեդիագրոհներ կազմակերպողներին հանձնարարվեց տարածել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներն ու ելույթները, իսկ ՊՈԱԿ–ի կողմից ուղղորդվող տարբեր օգտատերերի միջոցով սկսեցին տեղեկություններ տարածել, թե «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» և նմանօրինակ կեղծ լուրեր՝ այդ կերպ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական պատկերը և մոլորության մեջ գցելով ամեն օր զինվորից լուր սպասող ծնողներին։

Պատերազմի ընթացքում ՊՈԱԿ–ի և նրա տնօրենի կատարած աշխատանքի վերլուծությանը հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք, իսկ այժմ փաստերով ներկայացնենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել այս կառույցին և ինչի համար։

ՀՀ կառավարությունը 2020թ. համար պետական բյուջեից 733 մլն 555 հազար ՀՀ դրամ է հատկացրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ին։

Պայմանագիրը կնքվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջև (խմբ. Ներկայումս Հանրային հեռուստաընկերության տնօրեն)։ Պայմանագրով՝ ՊՈԱԿ–ը պետք է իրականացներ հանրային իրազեկում և հասարակական–քաղաքական հետազոտություններ։ Սակայն պարզվում է Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած կառույցը հատկացված միջոցների գերակշիռ մասը նախատեսել էր ուղղել ոչ թե երկրին սպառնացող արտաքին և անվտանգային խնդիրների մասին հանրությանն իրազեկելուն, այլ ներքաղաքական թեմաներով վերլուծությունների և կառավարությանը ոչ հաճո հրապարակումները հերքելուն։

Մինչ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում էին Արցախի դեմ պատերազմ սկսելու մասին, Նախիջևանում համատեղ զորավարժություններ իրականացնում և մեդիատիրույթում հակահայկական հրապարակումներով հող նախապատրաստում հարձակման համար, Հայաստանի կառավարության ՊՈԱԿ–ը միլիոնավոր դրամների գումարներ էր մսխում ներքաղաքական թեմաների վերաբերյալ տարատեսակ ամփոփոգրեր պատրաստելու, հայկական ԶԼՄ–ների մշտադիտարկման, լրատվական դաշտում տեղ գտած ապատեղեկատվություն պարունակող հրապարակումները հերքելու և նմանօրինակ հարցեր լուծելու համար։

Այսպես՝ կառավարության և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի հետ կնքված պայմանագրով՝ 2020թ. հունվար–հոկտեմբերին նախատեսված է եղել մինչև 300 հրապարակում, վերլուծություն և տեղեկանք՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ–ադրբեջանական հակամարտության, Ադրբեջանի հակահայ քարոզչության վերաբերյալ։

Նույն ժամանակահատվածում լրատվական դաշտում տեղ գտած տեղեկատվությունները հերքելու, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ներքաղաքական թեմաներով ամփոփագրերի, վերլուծական հոդվածների հրապարակման համար նախատեսված նյութերի թիվը եղել է 4000–ը։ Նշենք, որ ներկայացված ցուցանիշների մեջ ներառված չեն կառավարության աշխատանքների լուսաբանմանը կամ սոցիալ–տնտեսական թեմաներով վերլուծություններին վերաբերող տվյալները. խոսքը զուտ ներքաղաքական թեմաներին, ԶԼՄ–ների հերքելուն ուղղված միջոցների մասին է։

Համաձայն մամուլի հրապարակումների` Հովհաննես Մովսիսյանը ձևավորել և տևական ժամանակ համակարգել է հանրությանը պառակտած «ֆեյքերի» ֆաբրիկան։ Իսկ պատերազմական իրադրության պայմաններում, երբ հանրության ուշադրությունը ռազմաճակատն էր, Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ Նրա նշանակումով հանրայինում դրվեց տարբեր դասալիքների միջոցով բանակին վարկաբեկելու և ամեն կերպ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հողերը հանձնելու համաձայնագիրն արդարացնելու «առաքելության» մեկնարկը։ Հովհաննես Մովսիսյանը և նրա համախոհները այսօր էլ բանակի թիկունքում շարունակում են իրենց «առաքելությունը»՝ ֆեյքային գրոհների թիրախ դարձնելով ընդդիմադիրներին և ոչ յուրային լրատվամիջոցներին։