Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

Դեկտեմբերի 5-ի աստղագուշակ

ԽՈՅԵՐ` այսօր փոքր-ինչ ալարկոտ եւ ծույլ կլինեք: Որքան էլ ձեր սիրելին փորձի ձեզ ինչ-որ շարժի ենթարկել, նրան ոչինչ չի հաջողվի: Ավելի լավ է` նախապես ասեք նրան, որ ոչնչի տրամադրություն չունեք: Եղեք  հանգիստ և զսպված, որպեսզի կարողանաք խուսափել վեճերից: Տեղեկություններով մի կիսվեք անվստահելի մարդկանց հետ: Եկել է բոլոր վաղեմի ցանկությունների իրականանալու պահը, սակայն դրանցից մի քանիսն արդեն  Ձեզ կթվան ժամանակավրեպ:

ՑԼԵՐ` այսօր ձեր սիրելին կդժվարանա ասել, թե ինչ է զգում ձեր հանդեպ: Նրա զգացմունքներն, իսկապես, այնքան խառն են, որ անհնար է նկարագրել: Այսօր ստիպված կլինեք պարզել Ձեր հարաբերությունները ընտանիքում, կարող է նաև` սիրելիի կամ, նույնիսկ, գործընկերոջ հետ: Համոզվեք, որ Դուք իրար ճիշտ եք հասկանում, եթե անգամ դա շատ անհարմար է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ` այս օրը ճակատագրական կլինի ձեր հարաբերությունների համար: Առաջին հայացքից այն նման կլինի մյուս բոլոր օրերին, սակայն հենց այսօր կսկսեք մտածել արդյո՞ք ձեր երկրորդ կեսն այն անձնավորությունն է, ում հետ ցանկանում եք ապրել ողջ կյանքը:  Ձեր և մերձավորների համար լավ արդյունքների հասնելու ցանկությունը կօգնի դիմադրել հանգամանքների հետ դժվար պայքարում: Մեծ ջանքերի շնորհիվ կկարողանաք հասնել Ձեր նպատակներին: Եթե  սովորում եք և ուշադրություն եք դարձնում կարիերային, ապա այսօր հնարավորություն կունենաք աչքի ընկնել սեփական գիտելիքներով, ստեղծել կայուն մասնագիտական հիմք և քաղել բազմազան օգտակար տեղեկություններ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ` այսօր ձեր սիրելին կսկսի մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք ունի՞ ապագա ձեզ հետ: Եթե այս հարցը ձեզ էլ է մտահոգում, ուրեմն մտածեք` կա՞ իմաստ շարունակել հարաբերությունները: Այսօր բարեհաջող օր է, որպեսզի ժամանակ տրամադրեք մարզանքներին: Դա կարող է լինել յոգա կամ երկարատև զբոսանք: Ամեն դեպքում` Ձեր մարմինն ուշադրության կարիք ունի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ` այսօր ձեր սիրելիի պահվածքը շատ տարօրինակ կլինի եւ ձեզ համար դժվար կլինի նրան հասկանալը: Մի էլ փորձեք դա անել, պարզապես, նրա հետ վայելեք այդ խենթությունը: Ամենայն հավանականությամբ` կհյուրնկալվեք: Այսօր սպասվում են  գայթակղիչ հրավերքներ, անակնկալներ և ուրախ իրադարձություններ:

ԿՈՒՅՍԵՐ` այսօր այդքան էլ շփվող չեք լինի. Ձեզ դժվար կլինի խոսեցնելը: Մարդկանց հետ շփումը կարող եք պահել օնլայն ռեժիմով: Սիրելիին գրեք, որ սիրում եք, եւ ամեն ինչ տեղը կընկնի: Օրը լցված կլինի երեխաների խնամքով, որը Դուք հեշտությամբ կհամատեղեք աշխատանքի հետ: Ձեր ջանքերը կպարգևատրվեն, Դուք կստանաք կարևոր, անհրաժեշտ տեղեկություն  և  վերջապես ձեռք կբերեք հոգեկան հանգստություն:

ԿՇԵՌՔՆԵՐ` կշեռքների կյանքում այսօր լուրջ խնդիրներ չեն լինի: Դուք կվերադառնաք տուն սիրելի աշխատանքից, իսկ մնացածում ձեզ կօգնի ձեր երկրորդ կեսը: Այսօր կլինեք նյարդայնացած և մի փոքր վատ իքնազգացում կունենաք: Ցանկալի չէ ընկնեք խառնաշփոթ իրավիճակի մեջ, քանի որ այսօր Ձեզ սպասվում են հաջողություններ: Մեծ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, հնարավոր է անձնական կյանքում տեղի ունենա կարևոր հանդիպում:

ԿԱՐԻՃՆԵՐ`այսօր շատ ժամանակ անցկացրեք սիրելիի հետ: Պարտադիր չէ գնալ քաղաքից դուրս: Գնացեք որեւէ սրճարան, կամ միասին հեռուստացույց դիտեք: Կարեւոր չէ, թե որտեղ եւ ինչ, կարեւոր է, թե ում հետ: Մանրակրկիտ ծրագրավորեք այսօրվա գործողությունները: Անհրաժեշտ է մտածել նախօրոք և  աշխատել ամեն կերպ թեթևացնել  կյանքը: Էներգիայի բարձրացման շնորհիվ Դուք  պատրաստ եք  ցանկացած իրավիճակների:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ` այսօր չնչին թեմայով, բայց լուրջ ընդհարում կունենաք սիրելիի հետ: Լավագույն դեպքում այն կավարտվի մի քանի կոտրված ափսեով, իսկ վատագույն դեպքում` երկարտեւ վիճաբանությամբ:  Ձեր  համառությունն և աշխատասիրությունն այսօր առատորեն կպարգևատրվեն: Կամ կավարտեք ինչ-որ կարևոր նախագիծ, կամ էլ կստանաք շահեկան առաջարկ: Աշխատանքը, ուղևորությունները և նոր ծանոթությունները հաջողություններ կբերեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ` այսօր վերջապես կհասկանաք, թե ինչու եք սիրում ձեր սիրելիին: Այդքան մի խորացեք այդ հարցի շուրջ, պարզապես, շարունակեք սիրել:  Այսօր անհրաժեշտ է զսպել զգացմունքները, հակառակ դեպքում  իրավիճակն  անհասկանալի կլինի: Եթե կարողանաք  շարունակել  իրականցնել  Ձեր ծրագրերն անկախ  Ձեր տրամադրությանից, ապա ամեն ինչ կդասավորվի ամենալավ կերպով:

ՋՐՀՈՍՆԵՐ` այսօր մի բան կասեք սիրելիին, որը նրան շատ կտխրեցնի, հնարավոր է նույնիսկ արցունքների հասցնի: Աշխատեք ինչ էլ որ ասեք, անեք դա շատ մեղմ ձեւով:   Օրը կլինի արկածներով և ճանապարհորդություններով լի: Օրը նաև բարեհաջող է բոլոր գործերի ավարտի և ակտիվ հանգստի նախապատրաստման համար: Բացառված չէ, որ բոլոր իրադարձությունները կկարողանաք փոխել դեպի Ձեր կողմը:

ՁԿՆԵՐ`մի եղեք այդքան խիստ ձեր սիրելիի հանդեպ նրա սխալները մատնանշելուց: Փորձեք դա նրան ավելի մեղմ ձեւով բացատրել: Հավատացեք` այդպես նա ավելի շատ կոգեւորվի եւ կսկսի աշխատել իր թերությունների վրա: Ձեզ համար ամենակարևորը շփումն է: Ձեր էներգիան թույլ է տալիս, որպեսզի  լցնեք ցանկացած անդունդ: Նայեք`Ձեր շրջապատում կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր  շփման ցանկություն ունեն. նրանց կարող եք նաև երկար հաղորդագրություններ ուղարկել: