Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Քաղաքականություն

Պուտինն իր բացահայտումներով ավելի խայտառակեց Նիկոլին, քան նրան «դավաճան» անվաներ. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը` կապված ԼՂ հիմնախնդրի ժամանակավոր կարգավորման նպատակով ստորագրված եռակողմ պայմանագրի հետ։

Պուտինն իր բացահայտումներով ավելի խայտառակեց Նիկոլին, քան նրան «դավաճան» անվաներ։ ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։

«Համացանցն ակտիվ քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Արցախյան վերջին պատերազմի և Հայաստանի վարչապետի քայլերին վերաբերյալ տրված մեկնաբանությունները...

Չզարմացա, երբ տեսա, թե ինչպես են նիկոլականները և իշխանամետները հրճվանքով մեջբերում ՌԴ նախագահի այն խոսքերը, որ Նիկոլը դավաճան չէ... Նախ, ՌԴ նախագահը երբեք իրեն թույլ չէր տա դավաճան անվաներ Հարավային Կովկասում իր ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի ղեկավարին... Դա Պուտինին բացարձակ պետք չէ...

ՌԴ նախագահը գնաց այլ ուղղով. նա այնպես արեց, որ իր սկանդալային բացահայտումերի հիման վրա հայաստանյան հասարակությունն ինքը հասկանա, թե Նիկոլն իրականում ո՛վ է և ի՛նչ է իրենից ներկայացնում...

Նախ, Պուտինը հայտնեց, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել... Պուտինը նաև հավելեց, որ ԼՂ հարցով պայմանավորվածությունը ձևակերպվել է մեկ օրվա մեջ, որից կարելի է ենթադրել, որ հենց այդ օրն է՝ նոյեմբերի 9-ին է Շուշին հանձնելու կետը ներգրավվել այդ չարաբաստիկ հանաձայնագրում... ՌԴ նախագահ հայտարարեց նաև, որ դեռ հոկտեմբերին համոզել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները կարողանան վերադառնալ, «այդ թվում՝ Շուշի», բայց հայկական կողմն իր համար անսպասելիորեն մերժել էր այն...

Փաշինյանն ասել էր, որ նրա համար դա անընդունելի է...

Ըստ ՌԴ նախագահի, այդ ժամանակ՝ հոկտեմբերի 19-ին և 20-ին, հայկական կողմի տարածքային կորուստները հիմնականում եղել են Արցախի հարավում և շատ չնչին... Այսպիսով, Պուտինը բացահայտեց, որ Հայաստանի վարչապետը տարրական ստախոս է...

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 17-ին վարչապետ Նիկոլն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակցային բոլոր տարբերակներում Շուշիի հանձնելն Ադրբեջանին անխուսափելի էր...Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն հերքեց վարչապետին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց...

Պարզվում է, Նիկոլը ստում էր, որը բացահայտեց նաև ՌԴ նախագահ Պուտինը...

Պուտինի այս բացահայտումներից հետո արդեն պարզ է նաև, թե ինչու՛ Հայաստանի վարչապետը չի պատասխանում НТВ հեռուստաալիքի «Своя правда" թոք-շոուի հեղինակ և վարող Ռոման Բաբայանի երեք հարցին, ինչպես նաև անհոդաբաշխ և զավեշտալի մեկնաբանություններ է տալիս իրեն ուղղված այն մեղադրանքներին, որ չի կանգնեցրել պատերազմն ավելի շուտ՝ մեզ համար ավելի բարվոք պայմաններով... Ռուսաստանի նախագահը բացահայտեց, որ Հայաստանի վարչապետն էժանագին ստախոս է և մանիպուլյատոր, որի մասին նա հայաստանյան հասարակությանը տեղեկացնում է անաձամբ...

Այս բացահայտումներով ՌԴ նախագահը տողատակով Նիկոլին մեղադրեց նաև տարածքային մեծ կորուստների և հազարավոր զոհերի (տարբեր տվյալների համաձայն 4-5 հազար զոհ ունենք) ու վիրավորների համար, քանի որ վերջինս, եթե ժամանակին համաձայներ մեզ համար ավելի ձեռնտու պայմաններով զինադադար կնքել, որի մասին պարզ ասեց Պուտինը, ապա այսքան զոհեր և տարածքային կորուստներ չէինք ունենա...

ՌԴ նախագահը նաև անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին...

«Իշխանությունը չի կարող թույլ տալ, որ հասարակությունը ներսից պառակտվի»,-ասել է նա...

Սա ևս մեսիջ է Նիկոլին, որ բոլոր ներքաղաքական հարցերը լուծի բանակցությունների միջոցով... Այլ տարբերակներ, որքան հասկանում եմ, Մոսկվան չի ողջունի...

Հուսամ, հասարակության լայն շերտերը Պուտինի այս բացահայտումներից հետո իրենք կորոշեն՝ Նիկոլ Անհողը դավաճան է, թե՝ ոչ...

Հ.Գ. Մի բան էլ հասկացա... Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետն ուղղակի «նվեր» էր ՌԴ-ին, ում շնորհիվ Մոսկվան ռազմականորեն ամրապնդեց իր դիրքերն Արցախում, Նիկոլին բացարձակ չեն վստահում...

Ինչպես ասում են ռուսերեն՝ «его только терпят», որը վնասում է Հայաստանին...»: