Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Քաղաքականություն

Շատ տարօրինակ է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական չի ներկայացրել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան

Շատ տարօրինակ է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական չի ներկայացրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ վաղը նախաձեռնելու է ընդլայնված հանձնաժողովի նիստ, հրավիրելու է Պաշտպանության նախարարին եւ ուղղի կոնկրետ հարցեր, որոնք իրեն են վերաբերում, ոչ թե վարչապետին. «Պարզ հարց տամ՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան։ Ես Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դու նկարահանվում եք, նստում եք։ Պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ դուք 2016 թվականին ապրիլի 12-ին «Ազատության» հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, դու ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատով կխփենք։ Դա նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այդ վտանգներին»։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրել է իրեն կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ, հրավիրել լսումների եւ տեղի է ունեցել միջադեպ. «Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրեց, որ չի կարողանում կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ ու հրավիրել լսումների։ Ես ասացի, որ դա կանեմ: Դրանից հետո ես զանգում եմ տեղակալ Բալայանին, հայտնում, որ Լենա Նազարյանը չի գտնում Տոնոյանին: Բալայանը գտավ Տոնոյանին ու նա զանգեց ինձ: Ասաց «Պարոն Քոչարյան, Դուք իմ տեղակալին ասել եք, որ փնտրում եք, ես թաքնված եմ»: Ես ասացի՝ նախ ձայնդ մի բարձրացրու ու մի մոռացի, թե ում հետ ես խոսում: Երկրորդը՝ Ձեզ ԱԺ նախագահի պաշտոնակատարն է փնտրում ու չի գտնում, բարի եղեք կապ հաստատել: Հետո կապը հաստատում են, տիկին Նազարյանին ասել է, որ չի կարող գալ: Բայց այսօր անհասկանալի համազգեստով եկավ: Ես դրա անունը դրել եմ ձկնորսի համազգեստ»:

Քոչարյանը շեշտեց, որ Տոնոյանի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակման առնչությամբ իր դժգոհությունները տարբեր առիթներով ներկայացրել է։

Հարցին՝ արդյոք ինքը հավակնո՞ւմ է Պաշտպանության նախարարի պաշտոնին՝ Քոչարյանն ասաց. «Երբ պարոն Քոչարյանը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր, պարոն Դավիթ Տոնոյանն այն ժամանակ հատուկ անվտանգության համակարգում ախրանիկ էր աշխատում պարոն Քոչարյանի ենթակայության տակ գտնվող գնդապետի մոտ։ Եթե այն ժամանակ չեմ հավակնել»։

Քոչարյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ հստակ նշված է հայկական կողմի ռազմաօդային ուժերի վիճակը, հակաօդային ուժերի վիճակը, հարվածային ուղղությունները եւ Թուրքիայի մասնակցության հնարավորությունը։

«Նոր իշխանությունները 2018 թվականից մինչեւ 2020 թվականը բանակը պետք է բերեին այն վիճակին, որպեսզի Պաշտպանական գերատեսչությունը կարողանար հաշվի առնելով հակառակորդի կուտակած սպառազինությունը եւ կառավարման իր որակի բարելավումը, պատերազմ վարելու ընթացքում կարողանայինք չեզոքացնել այդ հիմնական բաները, որոնք կոչվում են «Բայրաքթար», գերճշգրիտ հրթիռներ։ Լավ կլինի, որ Պաշտպանական գերատեսչությունը վերլուծություն անի, որ հասկանա, դրանից առաջ պետք է արած լիներ, որ հասկանար՝ հակառակորդը եթե նույնիսկ Թուրքիայի կառավարման հնարավորություն է ունենալու, մենք ինչպե՞ս ենք պաշտպանվելու»,- ասաց պատգամավորը։