Հասկանում եք չէ՞, որ այդ պատերից դուրս այլևս գոյություն չունեք և ԱԺ դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ. Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետև ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել:
Զրկված վստահությունից և լեգիտիմությունից իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում:
Հասկանում եք չէ՞ որ այդ պատերից դուրս այլևս գոյություն չունեք և Ազգային ժողովի նիստերի դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ»: