Կապի դասակը ընկել է շրջափակման մեջ` կապի միջոց չունենալու պատճառով. զինվորը հորեղբորն է զանգել. ծնողները ձայնագրություն միացրեցին. VIDEO
ՊՆ-ի դիմաց ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներն են: «Մենք մեր երեխային ՊՆ ենք տվել, ՊՆ-ից էլ ուզում ենք, ոչ ռուս խաղաղապահին ենք տվել, ոչ էլ Կարմիր խաչին, տվել ենք ձեզ, դուք էլ տվեք մեր երեխեքին, ավել բան չենք ուզում»:
ՊՆ-ի դիմաց եկած քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ եթե նույն անհետ կորած երեխան մի սխալ քայլ աներ, ապա ամբողջ ոստիկանական համակարգը կխառնվեր, տներ կգնային, բայց հիմա որևէ երեխայով չեն հետաքրքրվում և չեն ուզում հրամանատարներից ճշտել, թե զինծառայողներին ինչ ուղղությամբ են տարել ու ինչպես է ստացվում, որ նրանք կան, իսկ զինվորները՝ ոչ:
«Կապի դասակը ընկել ա շրջափակման մեջ` կապի միջոց չունենալու պատճառով. զինվորը հորեղբորն է զանգել»,-ծնողները ձայնագրություն միացրեցին: