Արցախի պաշտպանության բանակը ունենալու է նույն կարգավիճակը
Երբ խոսում եմ 25-35 հազար զինվորների մասին՝ հսկայական մասը Արցախի պաշտպանության բանակի զինվորների մասին է խոսքը: Այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուս խաղաղապահների Արցախ մուտքից հետո ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախի բանակը, հատկապես, երբ արևմտյան բանակը գրում է, որ Հայաստանը ամբողջովին կորցրեց Արցախը մի մասը հանձնելով Ադրբեջանին, մյուս մասը՝ Ռուսաստանին:
«Արցախի պաշտպանության բանակը ունենալու է նույն կարգավիճակը»,-ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ Արցախի պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ:
«Արցախի պաշտպանության բանակը պետք է զարգանա, հզորանա և երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- նշեց նա: