Եթե ես ցանկանամ ներքաշել ԶԻՆՈՒԺ֊ին ներքաղաքական հարցերում` հնարավորություն և լծակներ կան. կանեմ առանց գրառման. Փաշինյան VIDEO
Այդ տղաներն են իրավիճակի կրողը, ու իրենք հնարավոր է գիտեն, որ դավադրություն է եղել, ես պետք է լսեմ նրանց։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր ասուլիսի ժամանակ, որի հիմնական նպատակը իր հայտնի աղմկահարույց գրառման պարզաբանումն էր։ Նա նախադասություն առ նախադասություն բացատրեց ու փորձեց համոզել հասարակությանը, որ սպառնալիք չկա իր գրառման մեջ և իրեն այնքան էլ ճիշտ չեն հասկացել։
Այնուամենայնիվ նա նաև նշեց, որ ինքը պարտավոր է հաշվի նստել այն զինվորական համազգեստով տղաների կարծիքների հետ, ովքեր իրեն ուղերձ են հղել` հայտնելով իրենց աջակցությունը։
Փաշինյանն ասաց, որ պետք է հանդիպի ու լսի նրանց։ Կրկին անդրադառնալով իր գրառման տեքստին` նա նշեց, որ մոնիպուլատիվ մեկնաբանություններ են արվել։ Բացի այդ նա նկատեց, որ եթե ցանկանա առաջնագծի զինվորներին ներգրավել քաղաքական պատերազմում` դա կանի առանց գրառման։
«Եթե ես ցանկանամ ներքաշել զինվորներին ներքաղաքական կամ ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ` կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորություններն ունի։ Ռազմական դրության ռեժիմը հնարավորություն է տալիս նաև զինված ուժերին ներգրավել` հասարակական կարգը պահպանելու»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ դրա համար սոցիալական ցանցում գրառում անելու անհրաժեշտություն չկար։
Նա հույս հայտնեց, որ իր հայրենակիցներն իրեն ճիշտ են հասկացել։
Մանրամասները` տեսանյութում: