Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ. ԱՄՆ դեսպան
Այսօր դեսպան Թրեյսին Լիլիթ Մակունցի հետ քննարկել է ներկա քաղաքական իրավիճակը: Այդ մասին գրված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջում:
Երկուսն էլ վերահաստատել են իրենց հավատարմությունը Հայաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերկայության ամրապնդմանը:
«Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ»,- ասել է դեսապան Լին Մ․ Թրեյսին:
