Այսօր կամավորների միջազգային օրն է
1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կառավարություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը (International Volunteer Day):
Կամավորներն իրենց ազատ ժամանակը ծախսում են հանուն հանրության բարօրության: Նրանց գործունեության ոլորտները բազմաթիվ են եւ տարատեսակ:
Օրինակ՝ հանրային վայրերի մաքրություն, սոցիալական արշավների պաստառների կամ թռուցիկների տարածում, հայրենի քաղաքով էքսկուրսիայի կազմակերպում, միջազգային մարզական մրցույթների ժամանակ թարգմանություն եւ այլն:
Ըստ Calend-ի, կամավորներն օգնում են նաեւ մանկատների եւ ծերանոցների անձնակազմին, օգնության են հասնում աղետների հետեւանքների վերացման