Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Վազող տողեր

5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով ունենք 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլ Փաշինյանը չի հարգում և երբեք չի հարգել մահը։

Նիկոլն ամեն ինչ արեց, որ պատերազմի զոհերը չունենան «դեմք»։

Նիկոլն արգելեց տեսանկարահանել մեր զոհված հերոսների հուղարկավորությունները, որ «հաղթանակի» մասին ստերով կերակրվող հանրությունը չընկալի ողբերգության ծավալները, ռազմական գործողությունների աշխարհագրությունը, իր հրամանով մսաղացի մեջ հայտնված մեր եղբայրների դառը ճակատագիրը, սխրանք գործած զինվորների անձնազոհությունը:

Նիկոլը հերոսների մահը վերածեց անդեմ և խիստ ժլատ ցուցակների՝ ամեն օր հրապարակելով մի քանի տասնյակ անուն։ Արդյունքում մենք կորցրինք մահի ընկալման սրությունը, մենք կորցրինք մեր զինվորների անձնազոհության խորությունը, մենք չհասկացանք, թե ինչ գին էինք վճարում պատերազմի ամեն օրվա համար։

Առաջին իսկ օրվանից սկսվեց մահերի իրական թվերը թաքցնելու ամոթալի և սոսկալի գործընթաց։ Այս օպերացիան ղեկավարում էին անձամբ Նիկոլը՝ Հայաստանում, և նրա կինը՝ Արցախում։

Դուք հավանաբար չգիտեք, որ մինչև օրս Գորիսի, Սիսիանի, Վանաձորի, Գյումրիի, Էջմիածնի ու Երևանի դիահերձականներում տեղ չկա։ Պատերազմի առաջին օրերից զինվորների մարմինները պահվել են անգամ Աբովյանի՝ կորոնավիրուսային մահերի համար նախատեսված դիահերձարանում։ Այդ սգո շենքերի դիմաց որդեկորույս ծնողների չնոսրացող հերթեր են, որոնք շուրջ երկու ամիս է՝ սպասում են իրենց զավակների աճյուններին։ Հայրերը նույնիսկ կաշառք են խոստանում հերթն առաջ գցելու համար, որ օր առաջ իրենց զավակի մասունքը հանձնեն հողին։ Իսկ սգավոր մայրերը սփոփվում են, երբ իրենց որդիների մարմիններն են ստանում՝ զավակը գերեզման կունենա։

Եվ սա տեղի է ունենում 21-րդ դարի ինֆորմացիոն Հայաստանում, որտեղ թվում էր՝ անհնար է որևէ բան գաղտնի պահել։ Պարզվում է՝ հենց այդ նույն Հայաստանում կարելի է բացահայտ ստել, զոհված տղերքի դիերը օրեր շարունակ սառնարաններում թաքցնել, քանի որ ըստ Նիկոլի ու Աննայի սահմանած ժամանակացույցի՝ օրական միջինում 30, 40 զոհի անուն է թույլատրված հարապարակել։

Մինչև օրս չկա պատերազմի զոհերի վերջնական թիվ: Իրականում կա, բայց չի հրապարակվել։

Իսկ փաստն այն է, որ 5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով՝ ունենք.

2250 զոհված և հերձված

1400 զոհված և դեռևս չհերձված

1100 անհետ կորած։

4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին։

4750 անուն, ազգանուն և ճակատագիր։

4750 դժբախտացած ընտանիք։

4750 մարած լույս։

4750 չիրականացած երազանք։

4750-ը թիվ չէ, մեր միսն ու արյունն է։ Մի ամբողջ սերունդ է։ Մի մեծ քաղաք է։ Մի մեծ բանակ է։

Այս մղձավանջի պատասխանատուներն այնքան էին լկտիացել, որ պատերազմի վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդհանրապես դադարել էին զոհերի անուններ հրապարակել։ Չեն թույլատրել տեսանկարահանել ոչ մի զոհի հուղարկավորություն: Սա է իրականությունը:

Հիմա բոլորս ունենք երկու անելիք՝ վառ պահել հերոսների հիշատակն ու ամեն ինչ անել նրանց սրբազան գործն ավարտին հասցնելու համար:

Այսօր երեկոյան ժամը 6-ին՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ, որտեղ ի հիշատակ մեր նահատակների մոմավառություն է լինելու։ Ազգային այս մոմավառությանը մասնակից դառնալը յուրաքանչյուր հայի պարտքն է՝ ի հիշատակ տղերքի և ի երախտիք նրանց որբացած երեխաների ու որդեկորույս ծնողների։

Նրանք առյուծ տղերք էին, որ զոհվեցին հանուն հայրենիքի։ Զոհվեցին իրենց հողի համար, որը մի ապիկար խելագար որոշեց գրիչի ընդամենը մեկ հարվածով հանձնել թշնամուն։

Լույս ձեր շիրիմներին, տղե՛րք:

Անիծվե՜ք դուք՝ սրբապի՜ղծ ստահակների ոհմակ»: