Մե՞զ ես կալանավորելու, այստեղ ենք, կարող եք գալ, տուն մի գնացեք․ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Ծառուկյանին կրկին տանում են ԱԱԾ
Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ, պատգամավորների տներն են մտել։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Հենց հիմա Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ։ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների տներն են մտել, Քննչական ծառայությունից ծանուցագրեր են ուղարկում: Մե՞զ ես կալանավորելու, այստեղ ենք, կարող եք գալ այստեղ, տուն մի գնացեք», - ասաց նա: