Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Վազող տողեր

Գոռում էինք, որ երկիր ենք կորցնելու, մեր երեխաների ապագան ենք ծախելու, չլսեցիք, ծիծաղեցիք, ծաղրեցիք մեզ. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել:

«Կայենը նորից սպանեց եղբորը...

Գոռում էինք, որ եղբայրասպանություն է պատրաստվում, որ երկիր ենք կորցնելու, մեր երեխաների ապագան ենք ծախելու։ Չլսեցիք, ծիծաղեցիք, ծաղրեցիք մեզ։ Կռապաշտի ծեսով, անաստված երգ ու պարով չարքը բերեցիք ու դրեցիք երկրի կենտրոնում։ Ու դրանից հետո հաջողությու՞ն էիք ուզում, հաղթանա՞կ էիք ուզում։


Եթե նույնիսկ ճակատագիրը ներեր ու երկիրս փրկելու փորձ աներ, չարքը մինչև վերջ էր գնալու։ Ու գնաց։ Հիմա ո՞ւմ են պետք ձեր կոկորդիլոսի արցունքները։ Դուք մեղքը կարգեցիք առաջնորդ ու մեղքի ծառաներ դարձաք։ Ու մինչև հիմա ծառայում ենք...

Իսկ Աստծուն ու երկրին ծառայող քչերը, որ իրենց ու ընկերների արյունով տարածքը Հայրենիք էին դարձրել, հիմա ամաչում են նայել այդ ոտնատակ ու բռնաբարված Հայրենիքին, լացից խեղդվող կանանց ու երեխաներին, իրենց տունն իրենց ձեռքով վառող եղբայրներին, Շուշիում գերի մնացած Վազգենին, որ ասում էր՝ այս պատերազմում ամեն ինչ կորցրի, բայց ձեռք բերեցի արժանապատվություն...


Հիմա մենք և՛ ամեն ինչ կորցրինք, և՛ արժանապատվությունը...

Ու սա դու՛ք արեցիք, անաստված ու անհայրենիք մեղքի ծնունդներ։ Ու մենք էլ մեղավոր ենք, որ վճռական չեղանք, չհավատացինք արհավիրքի ողջ լրջությանը, չմտածեցինք, որ պղծությունը կարող է այս չափի լինել։

Մենք ուրացանք և՛ մեզ, և՛ մեր Աստծուն, բայց դեռ կա հույս. Աստված չի թողնի մեզ՝ իր հիվանդ երեխային։ Եվ ցույց կտա ուղին, որ վերադառնանք իրեն, դիվահալածի հավատով և ուժով քշենք մեր միջի ու մեր երկրի չարքը։ Եվ այդ ժամանակ կվերադառնան Հայրենիքն ու արժանապատվությունը։

Ես հավատում եմ փրկությանն ու վերադարձին։

Աստված մեզ պահապան», - գրել է Վլադիմիր Գասպարյանը:

facebook sharing button 2twitter sharing buttonpinterest sharing buttonemail sharing button