Իմքայլականների լուսանկարները՝ «հող հանձնող դավաճաններ» գրությամբ․ հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ
Վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հանրահավաք են անում Ազատության հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։
Հանրահավաքի կազմակերպիչներն իրենց հետ բերել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարները և շարել Օպերայի աստիճաններին՝ դավաճաններ, մակագրությամբ։