Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանն ու Արա Հակոբյանը ձերբակալվել են. ՀՔԾ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, «Ազգային օրակարգից» Արա Հակոբյանը ձերբակալվել են: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։