Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Քաղաքականություն

Գոնե կյանքում մի անգամ սթափ դատենք. «Հայրենիքի» հայտարարությունը

Քիչ առաջ խոսեց դավաճան Նիկոլ Փաշինյանը, որը ինչպես 2.5 տարի, այնպես էլ 44 օր ստեց ծայրից ծայր. նույնիսկ չենք անդրադառնում դավաճանի ասածներին, որովհետեւ դրա ժամանակը չկա։ Դրան կանդրադառնանք 3 օր անց։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ՝

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարդի՛կ, որոնք ցավից դեռ չեն կարողանում մտածել կամ արդեն գոռում են այդ նույն ցավից, փորձե՛ք հասկանալ եւ ընկալել մեր խոսքը:

Մենք հայրենիք ենք կորցնում, ու դա հասկանում են շատերը, որոնք ուշադիր կարդացել են հայտնի հայտարարությունը։ Բայց նույնիսկ այժմ կա լուծում։ Վիճակն անելանելի չէ։ Դեռ կա հնարավորություն առանց պատերազմի փոքրիշատե մեղմել իրավիճակը եւ այս խայտառակ պայմանավորվածությունները։

1. Դեռ ունենք շանս՝ փոխելու Նիկոլի ստորագրած դավաճանական խայտառակ փաստաթուղթը:

2. Դեռ մինչեւ նոյեմբերի 15-ը կարելի է բանակցել եւ փորձել հնարավորինս հասնել բարելավումների Հադրութ քաղաքի եւ շրջանի, Մարտունու շրջանի կորցրած հատվածների, Շուշիի, Արցախի կարգավիճակի հարցը քննարկման դաշտ վերադարձնելու հարցերով, ինչպես նաեւ հստակորեն ամրագրել Արցախի անվտանգության, միջազգային նորմերին համապատասխան՝ մարդկանց անվտանգության եւ սեփականության հետ կապված իրավունքների պաշտպանության հարցերը:

3. Դեռ հնարավոր է ամրագրել եւ երաշխավորության հիմք ստանալ Ն. Փաշինյանի դավաճանական ստորագրությամբ հանձնված տարածքների պատմամշակութային մեր կոթողների եւ գերեզմանների անվտանգության հարցով:

4. Ամենակարեւորը՝ դեռ կարող ենք Նիկոլի ստորագրած այս խայտառակ քարտեզից իսպառ ջնջել բոլոր հիշատակումները Հայաստանի Հանրապետության հետ կապված՝ ոչ մի Մեղրի ու ոչ մի ճանապարհ Մեղրիով:

5. Վերջապես՝ դեռ կարելի է ապահովագրել Արցախի բնակչությանը եւ ՀՀ-ին ապագայում, ավելի ճիշտ՝ արդեն ներկայում թշնամու երկրի նկատմամբ որեւէ գույքային ու ֆինանսական պարտավորությունից, ինչի գործընթացը նրանք արդեն սկսել են` ցանկանալով մեծ ֆինանսական պարտավորություն դնել ՀՀ-ի վրա:

Ցավում ենք բոլոր նրանց համար, ովքեր հավատացին Նիկոլին եւ նրան հայրենիք վստահեցին: Իսկ նա կործանեց ամեն ինչ եւ մեր հայրենիքի մի հատվածը նվիրեց թուրքին: Նրա քայլերը ցույց տվեցին դավաճանի իրական դեմքը:

Փաստ է, որ երկրի ներկայիս վարչապետը չունի ո՛չ փորձ, ո՛չ կարողություն, ո՛չ էլ, պարզվում է, ցանկություն ինչ-որ բան փոխելու: Նիկոլ Փաշինյանն ինքը թուրքի առաջ ծնկած, հերոս տղաների կյանքն ու արժանապատվությունը գետնով տված ու խայտառակ պայմաններով կապիտուլյացիան ստորագրած «ղեկավար» է, որը բարոյական իրավունք չունի անգամ շարունակելու պաշտոնավարումը: Ոչ ոք, լսու՞մ եք, ոչ ոք հաշվի չի նստի նման պարտված, բարոյական բոլոր նորմերն անցած մեկի հետ:

Սթափ, գոնե կյանքում մի անգամ սթափ դատենք ու փորձենք փրկել հայրենիքը, քանի դեռ կա հնարավորություն ու գոնե մի քիչ ժամանակ: