Կրկին գնում եմ Արցախ... Դեր զորի պատկերն է դիմացս` արցախցիները, հայրենազրկված մարդիկ բեռնատարներով հանում են իրենց վեշերը․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կրկին գնում է Արցախ։
«Կրկին Արցախ եմ գնում... Ճանապարհին Դեր զորի պատկերն է դիմացս, վեշերը բեռնատարներով, ֆորդերով հանող արցախցիներ, հայրենազրկված մարդիկ, որոնցից շատերը իմ ընկերներն են։
Չեք մարսելու, արա։ Սենց սա չի ավարտելու, ձեր միսիան չեք ավարտելու»,- գրել է Աբրահամյանը։
Նա նաև հրապարակել է ՌԴ, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության տեքստը: