«Դուրս եկեք, մի վախեցեք, ոստիկանները մեր հայրենակիցներն են, նրանք պատիվ ունեն և չեն ծառայելու թուրքի դեմը կզած հրամանատարին». Արթուր Վանեցյան
Մեկ տարի առաջ ես ասացի՝ Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման, չլսեց, եկանք հասանք այս հանգրվանին, այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ «Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր երկիրը: «Ազատության» հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ նշեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա իր ելույթից առաջ բոլորին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել գոյամարտում ընկած հերոս տղաների հիշատակը։
Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք շարունակելու են հանրահավաքն այնքան ժամանակ, մինչև հասնեն երկրի փրկությանը, քանի որ ամեն օրը, ամեն ժամը կործանարար կարող է լինել հայ ազգի համար.
«Այն դավադիր ուժերը, գործակալական ցանցերը, որոնք երկուսուկես տարիների ընթացքում փորձում էին ոչնչացնել, մեր ազգային ինքնությունը, ոչնչացնել մեր ազգային արժեքները, այսօր կարճ ճանապարհով, հրահրած պատերազմի արդյունքում, 44 օր բոլորին խաբելով, կործանեցին, կոտորեցին հազարավոր երիտասարդների: Մենք իրավունք չունենք մեր երեխաների, մեր հայրերի համար այստեղից գնալու և պայքարում ենք մինչև վերջ, և այդ վերջը շատ մոտ է»,-ասաց Վանեցյանը և հորդորեց բոլորին միանալ իրենց նախաձեռնությանը։
«Մի վախեցեք ոստիկաններից, քանի որ ոստիկանները մեր հայրենակիցներն են, նրանք պատիվ ունեն և նրանք չեն ծառայելու թուրքի դեմը կրած հրամանատարին»,-ասաց Վանեցյան։