Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Քաղաքականություն

Արցախում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ընդամենը հետաձգում է պատերազմը և ապահովում մեր ուժերի հետագա պարտությունը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Արցախում պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարությանը։ Գրառման մեջ ասվում է․

«Ստորագրելու» մասին…

Ստորագրում են պայմանագիրը, համաձայնագիրը, գուցե էլի ինչ-որ փաստաթուղթ, որը հետագայում իրավական ուժ կունենա։ Մեր գլխին ջարդվածն ընդամենը հայտարարություն ա։ Չնայած բոլորն ասում են, որ Նիկոլն այն չի ստորագրել, բայց տեսնում ենք՝ բովանդակությունը ուժի մեջ ա մտնում։ Դա տեղի ա ունենում, քանի որ հիմնված ա երեք մարդկանց, անհատների ազնիվ խոսքի վրա, որոնք ցանկացած պահի կարող են այլ բան հայտարարել։ Եթե դեկտեմբերի 1-ից հետո (երբ հայկական կողմը հայտարարության համաձայն ազատի Քարվաճառի ու Բերձորի շրջանները) Ալիևը որոշի, որ իրեն էդ ամենը չի բավարարում, հանգիստ կարող ա պատերազմի շարունակության մասին նոր հայտարարությամբ հանդես գալ ու պատերազմը սկսել արդեն ավելի հարմար դիրքերից։

Ու սա տեղի կունենա առանց որևէ պայմանագիր/համաձայնագիր խախտելու։ Եթե նույնիսկ դա չանի, այլ 4,5 տարի հետո ադրբեջանական կողմը ռուսներին զգուշացնի, որ այլևս ճիշտ չի համարում իրենց ներկայությունը (նման բան նախատեսված ա հայտարարության մեջ), ապա հանգիստ կարող ա սկսել նոր պատերազմ, նույն հռետորաբանությամբ, նույն տրամաբանությամբ ու նպատակներով։ Եթե հայկական կողմը որոշի իրեն «խելոք չպահել» ու սուվերենություն խաղա, ապա հենց ռուսները կարող են հայտարարել, որ այլևս նպատակահարմար չեն գտնում տարածաշրջանում «խաղաղասիրական» գործություն իրականացնելը (նրանք ընդհանրապես զինված ուժերը այլ երկրում կիրառելու համար պետք ա ունենային օրենսդիր մարմինների համապատասխան որոշումը, ինչը, էս դեպքում, չկա ու կարելի ա էս իրենց նախաձեռնությունն ապօրինի համարել․ ռուսական զորքերը Արցախում գտնվելու ոչ մի իրավական հիմք չունեն ու էնտեղ են գտնվում ընդամենը խնդրո առարկա հայտարարության հիման վրա)։ Ու մենք պատերազմը կվերսկսենք պայմաններում, երբ Հայաստանը Արցախին կապող 10 կմ-անոց հատվածը կես ժամում արկերի տակ կվերածվի բերրի վարելահողի ու մեր զինվորները առաջնագծի խրամատներում չեն լինի դեռ։

Կասկածող կա՞, որ 2020 թվականի դետտեմբերի 1-ից հետո (երբ ընդունեն հայկական կողմից Քարվաճառի ու Բերձորի շրջանները որպես շռայլ նվեր) ցանկացած օր ադրբեջանա-թուրքական կողմը վերսկսելու ա պատերազմը։ Անկախ նրանից, թե ինչ սպառազինություն ու մարտունակություն ուներ հայկական բանակը չարաբաստիկ նոյեմբերի 10-ի օրը, էս պատերազմը շարունակելու ա շա՜տ ավելի վատ դիրքերից։ Էս ա պատճառը, որ ասում ենք հայտարարությունը ընդամենը հետաձգում ա պատերազմը և ապահովում մեր ուժերի հետագա պարտությունը։ Հայկական կողմը դեռ հնարավորություն ունի փոխել իր հայտարարությունը և թույլ չտալ անառիկ Քարվաճառի ու Լաչինի հանձնումը։