Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Քաղաքականություն

Հայաստանում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները «խոսեն». պետք լինի մարդ, ում խոսքը գին ունի. քաղաքագետ

Իրավիճակը սթափ չենք գնահատում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ոչ մի անձ, կամ քաղաքական ուժ, որն իր առջեւ միայն իշխանություն վերցնելու խնդիր ունի, չի համաձայնվի այս իրավիճակում դա անել։ Քաղաքական ցինիզմից ելնելով, կսպասի ելքին ու պատասխանատվությունը դնելով իշխող «քաղաքական» ղեկավարության վրա, նրան ջախջախելով կգա իշխանության։

Սա ասում եմ, որ մի կողմ դրվի այն տեսակետը, որ հանուն իշխանության, շահարկելով մեր դժբախտությունները, կան մարդիկ, որոնք հիմա իշխանության են ձգտում։
Այսօր ստանձնել քաղաքական ղեկավարությունը, նշանակում է ահռելի պատասխանատվության տակ մտնել, չկանխատեսվող հետեւանքներով։


Հիշեցնեմ 1992-ի իրավիճակը։ Արցախից մնացել էր կեսը, Շուշիից ռմբակոծվում էր Ստեփանակերտ, Մարդակերտի շրջանը ընկել էր, Հայաստանի հետ ցամաքային կապ չկար։ Հետո վիճակը սկսվում է շտկվել։ Ընդդիմությունն իր վրա է վերցնում պատասխանատվությունն ու Վազգեն Մանուկյանը նշանակվում է Պաշտպանության նախարար։ Դա շատ ծանր պատասխանատվություն էր։

Վիճակը

Կովկասում աշխարքաղաքական վիճակ է փոխվում։ Արդեն ակնհայտ է դառնում, որ Հարավային Կովկասը ռուս-թուրքական ազդեցության գոտի է դառնում։ Մտքում պահում ենք Իրանը, որն իր խոսքը դեռ չի ասել, բայց անպայման ասելու է։

Հայաստանում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները «խոսեն»։ Այսինքն, պետք լինի մարդ, ում խոսքը գին ունի, խոստումը կատարում է, միտքը հուզական չէ, ազդեցությունների տակ չի ընկնում, ում հետ մյուս կողմերը պատրաստ են հարց քննարկել եւ ամենակարեւորը, կարողանում է իր վրա պատասխանատվություն վերցնել ու արագ որոշումներ կայացնել։

Նույն խնդիրն ավելի սուր է դրված Արցախում, շատ սուր։

Որ շահարկումներ չլինեն, նախորոք ասեմ, ոչ մի կոնկրետ անձի նկատի չունեմ, ինձ համար վիճակից ելք գտնելն է կարեւոր, մնացած ամեն ինչ այսօր երկրորդական է։

Ընդունենք այդ տեսակետը, թե չընդունենք, ոչ մի նշանակություն չունի, ուղղակի շարունակելու ենք սարսափելի գին վճարել, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, մինչեւ դա հասկանանք»: