Իրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0
Վազող տողեր

Արցախցի կանայք պատռեցին նամակը, որը պետք է հանձնեին Գերմանիայի դեսպանին

Հայաստան տեղափոխված արցախցի կանայք խաղաղ ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ասֆալտին դրեցին տարբեր պաստառներ, որոնց վրա պատկերված էին Էրդողանն ու Մերկելը, Էրդողանը, Ալիևն ու Հիտլերը, ինչպես նաև «Գերմանիա, կանգնեցրո՛ւ Թուրքիային» և այլ գրություններով: Նմանատիպ պաստառներ ակցիայի մասնակիցները պահում էին նաև իրենց ձեռքերում:

Մասնակիցներից Լիանա Ադամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են ճանաչել Արցախը, դադարեցնել միջազգային ահաբեկությունը, կանգնեցնել Էրդողանին, սանձել Ալիևին: Նա նշեց, որ միջազգային կառույցներն արդեն հեղինակազրկում են իրենց:

«Դուք, քաղաքական գնահատական տալուց բացի, մասնակիցն եք այս ամենին ձեր լռությամբ, ուշքի եկեք, մենք այլևս չենք ուզում լռել: Աշխարհը պետք է արթնանա, և չպետք է նոր ցեղասպանություն կրկնվի։ Միջազգայնորեն արգելված զենքերը Գերմանիայն վաճառում է Թուրքիային, դրանցով իսկ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: Մոտեցեք և յուրաքանչյուր երեխայի հարցրեք, թե քանի՞ օր է ապրել նկուղում և ի՞նչ պայմաններում: Եկեք և երաշխիք ստեղծեք, որ լկտի Ադրբեջանը և Թուրքիան չեն խախտելու հրադադարը, մենք կեղծ հրադադար չենք ուզում»,- ասաց Ադամյանը և հավելեց, որ արցախցիները դարեր շարունակ ապրել են Արցախում, իրենց հայրենիքում, և այդպես էլ պետք է շարունակվի:

Մեկ այլ մասնակից՝ Իրինա Սաֆարյանը շեշտեց, որ ցանկանում են, որպեսզի Գերմանիայի դեսպանը դուրս գա շենքից, անձամբ ստանա նամակն ու լսի իրենց պատմությունները, որոնք տևում են արդեն 40 օր:

«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու որպես ԵՄ անդամ, ինչպես նաև որպես ՆԱՏՕ-ի անդամ, ոչ մի քայլ չեն ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար: Եթե դուք այսօր ոչ մի քայլ չձեռնարկեք, չկանխեք այն ցեղասպանությունը, որը սկսվել է Արցախի սահմաններից և կատարվում է հայերի դեմ, հաջորդը լինելու եք դուք, մի կասկածեք: Թուրքական և ադրբեջանական սփյուռքը, որ գտնվում է Գերմանիայում, ձեզ հանգիստ չի թողնելու: Մի կասկածեք, որ այն, ինչ կատարվում է Ֆրանսիայում և Ավստրիայում, կկատարվի նաև ձեր հայրենիքում: Սթափվեք, արթնացեք»,- նշեց Սաֆարյանը:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Ո՛չ ֆաշիզմին», «Վե՛րջ տվեք», «Արթնացե՛ք», «Ամոթ», «Ո՛չ ահաբեկչությանը», «Ճանաչե՛ք Արցախը», «Ո՛չ նոր Հիտլերին» և այլն:

Դեսպանատնից մասնակիցներին հայտնեցին, որ կընդունեն նրանցից մեկին՝ պայմանավորված համավարակով, սակայն արցախցի կանայք չհամաձայնեցին ու պատռեցին նամակը, որը պետք է հանձնեին Գերմանիայի դեսպանին: