Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Քաղաքականություն

Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել «անխուսափելի» պատերազմը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Հանրային հեռուստաալիքով եթեր հեռարձակված հաղորդմանը, որի ժամանակ քննարկվել է այն հարցը, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից։

Քաղաքագետի վերլուծությունը` ստորև

«Հ1-ով սկսել են քննարկել՝ «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» հարցը... 

Բաքուն 1994 թ-ի մայիսի 13-ից, զինադադարի հաստատումից մեկ օր անց, սկսել է պատրաստվել հաջորդ պատերազմին... Հատկապես նավթային «Դարի պայմանագրի» կնքումից հետո Հեյդար և Իլհամ Ալիևներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը մշտապես «ստարտի» են եղել և նայել են հարմար պահի, թե երբ կարելի է պատերազմ սանձազերծել Արցախի դեմ...

Մինչև 2016 թ-ի ապրիլը տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև Երևանի կողմից հիմնականում տարվող ճիշտ արտաքին քաղաքականության պատճառով ադրբեջանցիները խուսափում էին Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններից... 2016 թ-ի ապրիլին Բաքուն սանձազերծեց պատերազմ, որը շատ արագ կանգնեցվեց Մոսկվայի կողմից...

Հիմա, պատերազմի 39-րդ օրը, ժամանակավրեպ է քննարկել, թե կարելի՞ էր արդյոք խուսափել պատերազմից... Հիմա ավելի արդիական է՝ «Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել պատերազմը» հարցի քննարկումը...

Պատասխանը՝ «Այո՛, հնարավոր էր... Ինչպես դա եղավ 2016 թ-ին պաշտոնական Մոսկվայի անմիջական միջամտության շնորհիվ»...

Իսկ ինչու՞ հիմա այդ սխեման չի գործում... Պատասխանը կրկին շատ պարզ է... Հայաստանում վերջին 2,5 տարում գեներացվող հակառուսականությունը, բավական բարդ հայ-ռուսական հարաբերությունները և, ենթադրաբար, Մոսկվայի կողմից Նիկոլին առաջարկված պատերազմը կանգնեցնելու «գինը», որը վերջինս, ենթադրաբար չի պատրաստվում «վճարել»...

Եկեք լինենք անկեղծ. Մոսկվայում Նիկոլին չեն վստահում, չեն հավատում, չեն թաքցնում նրա նկատմամբ իրենց վերաբերմունքը (դիտե'ք ռուսաստանյան հայտնի հեռուստաընկերությունների Արցախին վերաբերող թոք-շոուները և քննարկումները) և, ենթադրաբար, չեն էլ պատրաստվում նրա համար կամ փոխարեն անել Հայաստանի նկատմամբ իրենց պարտականություններից «վեր» ինչ-որ բան, որից կօգտվեն Նիկոլն ու հիմնականում հակառուսական կողմնորոշում ունեցող իր թիմը...

Ամեն դեպքում, այս իրավիճակում չհայտնվելու համար պետք էր շատ լավ իմանալ մեր և տարածաշրջանի պատմությունը՝ հասկանալու համար, թե երբ է Թուրքիան լկտիանում և բացահայտ ագրեսիայի դիմում Հայաստանի նկատմամբ, լավ հասկանալ աշխարհաքաղաքականությունից և սերտած լինել դիվանագիտության պատմությունը...
Սեփական կետից բանակցությունները սկսելու և շատ այլ հարցերի վերաբերյալ՝ պատերազմից հետո...

Հ.Գ. Պետք չէ համոզել հասարակությանը, որ պատերազմը անխուսափելի էր... Նախ, դա այդպես չէ... Իսկ, եթե նույնիսկ այն անխուսափելի էր, ապա մենք ապացույց և փորձ ունենք, որ այն մեր ռազմավարական գործընկերոջ հետ համապատասխան հարաբերությունների պարագայում կարող էինք շատ արագ կանգնեցնել...»: