ՌԴ օդուժը ավիահարված է հասցրել ԻՊ-ի նավթ տեղափոխող շարասյանը
«Իսլամական պետության» նավթ տեղափոխող շարասյունը Սիրիայում ամբողջովին այրվել է:
Պատճառը ՌԴ օդուժի հասցրած ավիահարվածն է: Այն հասցվել է նահանգի հյուսիսային արվարձաններում:
Daily Mail-ը տեսանյութ է տարածել, որտեղ պարզ երևում է օդանավի հարվածից հետո նավթատար ցիստեռների հրդեհվելն ու երկինք բարձրացող հսկայական սև ծուխը:
Այս ընթացքում հրշեջները փորձում են հանգցնել կրակը:
Պարբերականը նշում է, որ ավիահարվածը հասվել է Թուրքիայի և Ռուսաստանի փոխադարձ մեղադրանքներից հետո:
Հիշեցնենք, Ռուսաստանը մեաղադրել էր Թուրքիային ԻՊ-ից նավթ գնելու հարցում: