Թարգմանում ենք թուրքերենից նրանց խոսքը և ցույց տալիս միջազգային հանրությանը. Թաթոյանը՝ հայ գերիներին անարգելու մասին
Ադրբեջանցիների տարածած տեսանյութեր կան, թե ինչպես են անարգում մեր զինծառայողներին. մենք իրականացնում ենք ադրբեջաներենից թարգմանությունը, համապատասխան ենթագրերով ներբեռնում ենք, դրանից բացի ես ուղեկցող նամակում մեկնաբանություն եմ տալիս, մատնանշում ենք խախտումները եւ դրանով կոնկրետ ցույց ենք տալիս միջազգային կոնվենցիոն այն դրույթը, որին դա հակասում է: Մեր նպատակն է ցույց տալ դա որպես պատերազմական հանցագործություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ այդ նամակներն իրենք անհատապես ուղարկում են ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներին, Եվրախորհրդարանի պատգամավորներին, հայտնի լրատվամիջոցների աշխատակազմերին, միջազգային կառույցներին, նաեւ բոլոր դեսպանություններին, որոնք կան Հայաստանում: