Մարկոս Ռոխոն վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից:
Ինչպես հայտնում է BBC-ին, թիմի հերթական մարզման ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստի ուսը դուրս է ընկել:
Նմանատիպ վնասվածք Ռոխոն ստացել էր նաև նախորդ մրցաշրջանում:
Այն ժամանակ վիրահատության անրաժեշտություն չի առաջացել, սակայն պաշտպանը ստիպված էր 4 ամիս բաց թողնել: