Հանրահավաքի մասնակիցները վաղը լռության երթ կանցկացնեն
Այսօր, դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո ցուցարարները քայլեցին դեպի Բաղրամյան պողոտա: Նրանք վանկարկում էին «մահ ռեժիմին», «մենք ենք տերը մեր երկրի»:
Բաղրամյան պողոտայում երթի մասնակիցների ճանապարհը փակեցին ոստիկանները:
Մինչ ոստիկանների պատը թույլ չեր տալիս առաջ շարժվել ցուցարարներին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը փորձում էին նրանցից պարզել, թե որ ուղղությամբ են ցանկանում շարժվել:
Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ գնում են Մոսկովյան փողոցով, հետո Կորյուն փողոցով կգնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ և նախորդ օրվա նման կվերադառնան Ազատության հրապարակ:
ԿԸՀ-ի առաջ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե վաղը լռության օրն է, և իրենք լռության երթ են անցկացնելու: