Ամեն օր ավելի եմ համոզվում՝ մեր երկրին հաշտության օրակարգ է անհրաժեշտ. Բագրատ սրբազան. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրին հաշտության օրակարգ է անհրաժեշտ։ Facebook սոցցանցի իր էջում նման հայտարարություն է արել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Ամեն օր ավելի եմ համոզվում՝ մեր Երկրին ՀԱՇՏՈՒԹՅԱՆ օրակարգ է անհրաժեշտ..."Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում" (ՂՈՒԿԱՍ 11:17):
Մենք պետք է սոսկ մեր մտահոգությունները արտահայտելուց գործի անցնենք՝ հանձնառու լինելով ՀԱՇՏՈՒԹՅԱՆ համար՝ կրելով հանրային պատասխանատվության յուրաքանչյուրիս բաժինը:
Տիրոջ զորությամբ անպայման ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ՝ թե՛ երևացող և թե՛ աներևույթ թշնամիներին...
ԶԻ ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է...»,-գրել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: