Գնացինք տղերք. Վահե Դոխոյանն առաջանագիծ է մեկնում Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախմբի հետ. ՖՈՏՈ
«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանն իր կուսակից ընկերների հետ մեկնում է առաջնագիծ։ Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հայրենիքը երկու սկիզբ ունի` ընտանիք և սահման։
Հերթը սահմանինն է...
Հպարտ եմ, որ կամավորագրված եմ «Հայրենիք» զորախմբում, որը գլխավորում է Գեներալ մայոր Արթուր Վանեցյանը։
Գնացինք տղերք, թիկունքում մեր անելիքները կշարունակեն մեր մյուս ընկերները...»,-գրել է Վահե Դոխոյանը։
