Հանրապետականը «գռփելու է և խորացնելու արտագաղթը»
«Քիչ պետք է խոսենք և գործի անցնենք»: Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հավաքին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, թե բնավ սիրտ չունի պատասխանելու Սերժ Սարգսյանի հարցազրույցին, բայց հաշվետու է ժողովրդի առջև և ուզում է նկատառում անել՝ «հակիրճ, քաղաքացիական, մարդկային փափուշտներով»:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսով` « նախագահի աթոռը զբաղեցրած անձը» վախեցնում էր, որ եթե ինքը չլինի պատերազմ պետք է սկսվի:
«Թող Սերժ Սարգսյանը չվախեցնի պատերազմի վտանգով, որովհետև մենք այն ուժն ենք, որ այսօր դեսպանների հետ ենք հանդիպել, մենք իրենց աչքերի մեջ նայելով ասել ենք, որ խաղ չենք տալու, մենք ձեզ հարգում ենք, դուք էլ մեր շահերը հարգեցեք, ներկայացրինք մեր տեսակետը՝ ուղիղ, շիտակ, հայրենազրկման մոտեցումները, ՀՀ-ի ինքնիշխանության հարցը, որ մենք ոչ մեկի գուբերնան չենք դառնում՝ ոչ ամերիկացու, ոչ ռուսաստանցու»,- ասաց նա:
Ըստ նրա` եթե Սերժ Սարգսյանին և նրա ապօրինի իշխանությանը չճանապարհեն, ապա լինելու է ոչ թե ՀՀ, այլ Հանրապետական կուսակցապետություն, որը «գռփելու է և խորացնելու արտագաղթը»: