Թուրքիայում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է 410 հետցնցում. որոնցից ամենաուժեղը գրանցվել է այսօր
Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է 5,0 բալ ուժգնությամբ հետցնցում: Այդ մասին Ria.ru-ի փոխանցմամբ, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունը:
Նշվում է, որ սա ամենաուժեղ հետցնցումն էր երեկ` ուրբաթ օրը կեսօրին, տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո: Ընդհանուր առմամբ, դրանից հետո գրանցվել է 410 հետցնցում, որից 33-ը՝ ավելի քան 4 բալ ուժգնությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորների թիվը` 804-ի: