Արցախի բնակավայրերում հարաբերական հանգիստ է
Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ է։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։
«Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։