Քարին տակից արևելք ընկած 1–2 գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. Արծրուն Հովհաննիսյան
Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Տեղեկությունը Telegram–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել էր։ Կրակը տեսել են նույնիսկ Ստեփանակերտում»,–գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։