Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Քաղաքականություն

Ամփոփվեցին քարոզարշավի 20 օրվա արդյունքները

Սահմանադրական փոփոխությունների «Այո և ոչ» իրապատման «Հյուսիս» և «Հարավ» ուղղության մասնակիցներն այսօր Երևանում ամփոփեցին քարոզարշավի 20 օրվա արդյունքները:

Արման Սաղաթելյանն ասաց, թե իր հիմնական հարցի լուծումը կա ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական կառավարման համակարգում:

«Դա մեր անվտանգության հարցն է: Եվ քանի որ ես հիմա չունեմ ընտրություն՝ ընտրելու նախագահականի կամ խորհրդարանականի, այլ մենք խողովակի արանքում ենք, և կարող ենք միայն հետ գնալ, որն արդեն չենք կարող, կամ առաջ, ես ընտրում եմ առաջարկված խորհրդարանական մոդելը և կարծում եմ, որ սա իրոք կբերի մեր կայունության, ժողովրդավարության զարգացման, հասարակական սեկտորի կայացման և մեր անվտանգության ապահովման»,-ասաց Արման Սաղաթելյանը:

Վաղինակ Շուշանյանն ասաց, թե վերջին 20 օրերի համար իր համար պարզ է դարձել, որ հարցը ոչ թե սահմանադրական բարեփոխում անելը կամ չանելն է, այլ անվստահությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր առաջ են քաշել սահմանադրության նախագիծը:

«Հասարակության մեծ մասին չի հետաքրքրում, իրենք կանցնեն խորհրդարանական, թե կիսանախագահական մոդելին, այլ հիմնական շեշտադրումը կատարում են նրա վրա, թե ովքեր են այս նախագիծն առաջ քաշել և մեծ մասամբ ասում են, որ իրենք «ոչ» են քվեարկելու, որովհետև նախագիծն առաջ է բերվել այդ մարդկանց կողմից»,- նշեց Վաղինակ Շուշանյանը:

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, նախաձեռնության հեղինակներին և քաղաքացիներին, ովքեր անտարբեր չգտնվեցին և համաձայնեցին ուսումնասիրեն սահմանադրական փոփոխությունները:

«Այս փոփոխությունները ծնվել են հասարակության մոտ առաջացած դժգոհությունները հաշվի առնելով: Այն մշակվել է մի հանձնախմբի կողմից, ովքեր պրոֆեսիոնալներ են, նրանց չի կարելի մեղադրել օրվա իշխանություններին ծառայելու մեջ: Նրանք այն մարդիկ են, ովքեր միշտ կողմ են եղել այս համակարգին: Այս փոփոխությունները մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու իրական հնարավորություն են ստեղծում: Մեզ մնում է մեր միասնականությամբ և մեր պայքարի արդյունքում հասնենք այն բանին, որ երկրում հաստատվի հիմնարար փոփոխություն»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նարեկ Այվազյանը ևս շնորհակալություն հայտնեց նախագծի կազմակերպիչներին: «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քաղաքացիների իրական պահանջմունքները չեն բավարարում. մարդու իրավունքներն ավելի են սահմանափակվում, ժողովրդավարությանը չի համապատասխանում, քանի որ պատգամավորներն իրավունք ունեն փոխել Սահմանադրությունն առանց հանրաքվեի, և վերջապես, սահմանադրության մեջ է դրվել ՀՀ տարածքային ամբողջականության հարցը՝ 205 հոդվածով»,- նշեց Նարեկ Այվազյանը՝ կոչ անելով «ոչ» ասել փոփոխություններին:

Վարդան Այվազյանն ասաց, թե առաջին անգամն է, որ ծրագրի միջոցով և այս ձևաչափով կարողացան ժողովրդի հետ շփվել և ներկայացնել իրենց կարծիքները:

«Ես «այո» եմ ասում, որովհետև այս նախագիծը միասնականության հնարավորություն է, և ցիտելով մեր մեծերին, պետք է ասեմ, որ մեր փրկությունը մեր միասնականության և հավաքական ուժի մեջ է»,-ասաց պատգամավորը:

Վարդան Խաչատրյանն էլ իր հերթին ասաց, թե «Այո և ոչ» իրապատման ձևաչափը մշակութային նոր երևույթ է և ցանկություն հայտնեց, որ այն զարգանա:

«Հայ ժողովրդի կարևագույն առանցքներն այս սահմանադրությամբ դրվել են հարվածի տակ, այդպիսիք են՝ ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին և հայ ազգի ունեցած պետության ինքնիշխանության աստիճանը: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է ասի «ոչ» այս փոփոխությունների նախագծին»,-նշեց Վարդան Խաչատրյանը:

Միքայել Մելքումյանն ասաց, թե 25 տարվա մեջ առաջին անգամ հնարավորություն է տրվում «այո»-ն և «ոչ»-ը միասին ներկայացնելու:

«Մենք պետք է այս ճանապարհով անպայման անցնենք, և կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր հասարակությունը դուրս գա այս երկփեղկված վիճակից: Ինչպես արցախյան շարժման ժամանակ, մենք պետք է մի քանի գաղափարների շուրջ համախմբվենք և ցույց տանք, որ կարելի է մի քանի պարզ քայլերով դուրս գալ այս վիճակից»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Արմեն Մկրտչյանն էլ բնակչությանը կոչ արեց հանրաքվեի օրն անպայման գնալ տեղամաս: «Կուզեք փչացրեք ձեր թերթիկը, կուզեք «ոչ» քվեարկեք, բայց անպայման մասնակցեք հանրաքվեին»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Մարգարիտ Եսայանը շնորհակալություն հայտնեց հասարակությանը, ովքեր համբերատար լսել են իրենց քարոզարշավի ընթացքում:

«Մենք այս ամբողջ իրապատումն իրականացնում ենք նրա համար, որ մեր հասարակությունը քաղաքական, հասարակական գործիչներին տեսնի, լսի և ինքնուրույն որոշում կայացնի: Կոչ եմ անում հասարակությանը ինքնուրույն կատարեն իրենց որոշումները»,-ասաց Մարգարիտ Եսայանը:

Ազատ Արշակյանը ևս ասաց, թե ժամանակն է համախմբվելու, համերաշխության ակցիաներ անելու, ապա հավելեց. «Մենք դա չարեցինք: Հանելով նախագահի ինստիտուտը՝ մենք մեր երկիրն աստիճանազրկում ենք, մեր ժողովուրդը կորցնում է ազատ, արդար ընտրություններ կատարելու իր իրավունքը»:

Արթուր Եղիազարյանն իր հերթին ասաց, որ իրապատումը սովորեցրեց տարբեր տեսակետներ ունենալ և կանգնել կողք-կողքի: «Ես կողմնակից եմ այս բարեփոխումներին, և ուզում եմ, որ իմ երեխաները մնան այս երկրում և շարունակել ապրել այս երկրում»,- ընդգծեց Արթուրն Եղիազարյանը:

Թամարա Գևորգյանի կարծիքով՝ ժամանակն է խոսքից գործի անցնելուն. «Ես «ոչ» եմ ասում հասարակությանը քամահրելուն, «ոչ» եմ ասում գաղափարական կուսակցությունների սակավության պարագայում խորհրդարանական կառավարմանը»,-նշեց Թամարա Գևորգյանը:

Կարինե Աճեմյանը հատուկ շնորհակալություն հայտնեց «Այո» թևի իր գործընկերներին, որ կարողացան իրենց խոսքը հասցնել ժողովրդին, հավելելով, թե «այո» են ասում սահմանադրական բարեփոխումներին և ապահով Հայաստանին:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ պատմականորեն սխալ է արվում սահմանադրական փոփոխությունների իրականացումով: «Վաղը երնեկ ենք տալու այսօրվա վիճակին» ասաց նա:

Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ ՀՀ-ն կանգնած է արմատական փոփոխությունների առաջ: «Այդ փոփոխություններին հասնելու ճանապարհը իշխանությունը և շատ այլ կուսակցություններ ընդդիմադիր դաշտից՝ տեսնում են սահմանադրական փոփոխությունների եղանակով: Այն Հայաստանին կարող է տանել զարգացման ժողովրդավարության ճանապարհով»- իր ամփոփիչ խոսքում ասաց Ֆարմանյանը:

Գուրգեն Եղիազարյանը ևս շնորհակալություն հայտնեց իրապատման կազմակերպիչներին, ասելով, թե առաջին անգամն է, որ երկու հակադիր խմբեր միասին ճանապարհորդեցին, մասնակցեցին բանավեճերի: