«Պարզվում է` ասֆալատապատ տարածքը պատմամշակութային ժառանգությունն է»
«Պարզվում է, որ այս ասֆալատապատ տարածքը պատմամշակութային ժառանգությունն է»: Այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, անդրդառնալով մշակույթի նախարարի հայտարարությանը:
Նա անընդունելի համարեց այն հիմնավորումը, որ սալիկները փչանում են:
«Թե վրան տեղադրելը սալիկների հետ ինչ կապ ունի, ոչ մի կերպ չբացատրեց»,-ասաց նա և նշեց, որ երբ Ազատության հրապարակում ակտրացիոններ են տեղադրվում, այդ ժամանակ սալիկները չեն փչանում:
«Վրանները չեն տեղադրվում արձանների վրա, Օպերայի հարթակներում, վրան տեղադրվել է ասֆալտի վրա, որը որքան էլ լավ ասֆալտապատված լինի, պատմամշակութային արժեք չէ, մեր ժողովուրդը բարբարոս չի»,-ասաց նա: