Ֆրանսիայում տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա, բայց արդյունքում` գնդակահարվել. մեկ օրվա ընթացքում սա զինված հարձակման 2-րդ դեպքն էր
Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել է հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ չարագործը գնդակահարվել է։ Դեպքի առնչությամբ դեռևս այլ տեղեկություններ չեն տրամադրվում։
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ին:
Տաս րոպե անց հանցագործին հաջողվել է բռնել: Նա վիրավոր է:
Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ենթադրում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ: